Այլեւս հայրենիքը պահենք առանց կյանքեր տալու
22/02/2022 11:13

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրկ համայնքի տարրական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները, 30-ամյա Հայոց բանակի տարեդարձը նշեցին մի փոքր ուշ՝ շնչուղիների տարածված վիրուսի պատճառով։
Դասվար Սաթեիկ Պողոսյանի կազմակերպած միջոցառմանը երեխաները մեծ ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ հանդես եկան։ Սահմանամերձ դարձած Մեծ մասրիկցի փոքրիկները, պատերազմական գործողությունների ականատեսը դարձած, խոստանում էին կյանքի գնով անգամ, պահել հայրենիքն ու նրա սահմանները։Միջոցառմանը մասնակցում էին նաեւ զոհվածների հարազատները։ Իսկ վերջում, դպրոցի տնօրեն Նազիկ Հավհաննիսյանը իր խոսքում հորդորեց․ «Սովորենք այլեւս առանց կյանքեր տալու պահել մեր հայրենիքը։ Մենք այլեւս զոհեր չենք տալու»։
Ա․Գ․

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)