Հիմա վախեցե՞լ ես, թե՞ փիառվել

21/02/2022 12:21
Հիմա վախեցե՞լ ես, թե՞ փիառվել

Արմավիրի մարզի Փարաքարի ավագանու փետրվարի 8-ին հրավիրված առաջին նիստին ընդառաջ, Hzham.am-ը մարզից տեղեկություն էր ստացել, որ ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը՝ Դավիթ Ախտոյանը, հրաժարվելու է իր մանդատից ու կուսակցությունից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, մինչեւ վերջին պահը, Դավիթ Ախտոյանը ենթարկվել է կուսակացականների կողմից հոգեբանական ճնշումների, ովքեր փորձել են Դավթին ետ պահել որոշումից։

Հրապարակումից անմիջապես հետո, Դավիթ Ախտոյանը հերքել էր տեղեկությունը եւ նիստին ոչ մի արտառոց բան չէր գրանցվել։
Ի վերջո, ի՞նչ է կատարվել Դավիթ Ախտոյանի հետ, փորձեցինք պարզել Արմավիրի ՔՊ ակտիվից (լրատվական աղբյուրը չբացահայտելու նպատակով, չենք հրապարակում անունը)։

ՔՊ-ն պնդում է, որ իրականում Դավիթ Ախտոյանը, անձնական ամբիցիաներից դրդված տարաձայնություններ ունեցել է ՔՊ վերնախավի հետ, եւ լրատվամիջոցին տված ինֆորմացիան իր նախաձեռնությունն է եղել՝ սեփական անձի կարեւորությունն ընդգծելու համար։

Այն հարցին՝ միգուցե իրո՞ք եղել են ճնշումներ, զրուցակիցս մեկնաբանեց․ «Լավ էլի, մեր կուսակցությունում հենց այնպես հրաժարական տալ չեն կարող, ինքն իր ձայնի տերը չէր, որ հենց այդպես հրաժարվեր։ Շատ բան կա՝ ասելու չի, բայց ձեր հոդվածում Դավիթի կերպարը շատ էիք ուռճացրել․ չէ մի՝ հեղանակավոր դեմք։ Պարզպես ինքն իր ձայնն էր կարեւորում՝ այլ հարցեր լուծելու համար»։
Աննա Գրիգորյան