Սեւանում կյանքը սառել է՝ փող չկա

18/02/2022 15:27
Սեւանում կյանքը սառել է՝ փող չկա

2018թ-ի քայլիստերի բերած թավիշը, հայ ժողովրդի համար հակասական ու խառնակ ժամանակներ ստեղծեց մեր երկրում։ Մարդիկ հավատալով վաղվա պայծառ օրվան, հավատում էին, որ կխոսեն վաղվա օրվա հետ իրենց խնդիրների ու մտավախությունների մասին ու կստանան բավարար պատասխաններ ու հուսալի ապագա։ Սակայն ինչպես մեր զրուցակիցներն են ներկայացնում, իրենք էլ չհասկանցան, թե ինչպես հայտնվեցին անկապ ապրողի կարգավիճակում։ Սեւան քաղաքում մարդիկ դժգոհում են աշխատատեղերի բացակայությունից, ըստ քաղաքացիների, վաղվա օրվա ապրելակերպի վախից է ծնվում իրենց տրտունջներն ու բողոքները, ամենքի եւ ամեն ինչի նկատմամբ։
-Անկապ ապրում ենք, մթամ չգիտե՞ք ինչ վիճակում ենք։ Ոչ փարոսից ենք օգտվում, ոչ ռոճիկ ունենք, ում դիմում ենք ասում են՝ որդուց ձեզ փարոս ու օգնություն։ Աշխատանք չկա, քաղաք տեղ է, ամեն մեկիս համար գործ չկա, քիչ է մնում կվարտիրաների կրիշին խոտի դեզ դնենք, երկու պոչ էլ անասուն պահեն, որ ապրենք։ Մի պաչկա ձողիկի փող չունեմ, որ թոռնիկիս հիմա առնեմ, ընդհամենը 170 դրամ է գինը, էսի ապրելակե՞րպ է։  Մտածմունքներից խելքի չենք գալիս, հիվանդանոցը դարձել է մեր համար ամենօրյա դիմելու հիմնարկ։ Դիմում ենք անհապաղ սպասարկում են, այ հիմա տեսեք դեմքս կարմրե՞լ ա, ճնշումս է բարձրացել, չնայած առավոտ դեղս խմել եմ, գնում են հիվանդանոց  ճնշումս չափել տամ։ Հիվանադանոցում մեզ շատ լավ են ընդունում, պաստվաստման կամ բուժումների համար։ Առաջվա վիճակը չի, որ տանեն բերեն կամ իրենց գրպանը ցույց տան, մինչեւ ստուգելը։ Մենակ մենք աշխատանք չունենք, դա է վատ, փողը չի բավարարում լրագրողներ ջան, թե օրականով գործ լինի գնում ենք, ոչինչ վատ չի, վարձատրվում ենք, բայց դա կարող է ամիսը մեկ, երկու օր լինի,-պատմում էր Ալվարդ անունով բնակչուհին։

Արմինե Հակոբյան