Վանաձորի ԲԿ-ն՝ խոշոր հարկատու
10/02/2022 22:45

Լոռվա մարզի Վանաձորի ԲԿ-ի 2019թ-ին ազատված բուժաշխատակիցները դիմել են մեր կայքին՝ դժգոհելով, որ հունվարի 19-ին տնօրեն է նշանակվել ԲԿ-ի մանկաբույժ-ախտաբան՝ Վահագն Մկրտչյանը, ով կադրային ջարդ է իրականացրել, ինչի արդյունքում իրենք մինչ օրս մնացել են անգործ։
Վահագն Մկրտչյանը հաստատեց, որ իր նշանակման օրվանից ԲԿ-ում իրականացվել է անողոք ու արդյունավետ պայքար, իր ներկայացմամբ՝ ստվերային, ապօրինի դրամաշրջանառության, դրամաշորթության, խարդախության ու կաշառակերության դեմ, որի արդյունքում մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։
-Ֆինանսական գործողությունները մեզ մոտ իրականացվում են, բացարձակապես, դրամարկղներում՝ «Սպիտակ դրամարկղ» սկզբունքով,-ասաց տնօրենը,-ԲԿ-ին է միացվել կանանց կոնսուլտացիան և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Նոր բացված բաժանմունքներ ունենք՝ միջամտային սրտաբանության և սիրտ անոթային պաթոլոգիայի, ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության։ Ընդլայնվել են նաև անոթային վիրաբուժության և ուռուցքաբանական վիրահատությունների ծառայությունները։ Վանաձորի ԲԿ-ն ՀՀ-ում, թվով 393 խոշոր հարկատուն է։
Տեղեկացանք, որ Վանաձոր ԲԿ-ն 147մլն դրամ պարտքով է հանձնվել նոր տնօրենին, վերջինս էլ այն մարել է։ Վճարովի ծառայությունները, որոնք միայն դրամարկղով են մուտքագրվել, ըստ հաշվետվության, հետյևալ պատկերը ուներ, ըստ տարեթվերի։
Վանաձոր ԲԿ-ին աջակցել է «Ազնավուր հիմնադրամը» և Ժան Միշելը։ Բժշկական գիտելքների, փորձի փոխանակման շրջանակներում, ԲԿ են այցելել ավստրիական հմուտ բժիշկներ՝ Ժան Միշել Էքյուն, Կարինե Սարգսյանը, Վարդան Քյուրումյանը և այլոք։ Արդիական բուժ սարքավորումներով հագեցած ԲԿ-ում, ցավոք բացակայում էր «MRT» ախտորոշիչ սարքը, որի գումարային արժեքը կազմում է մոտ 500մլն դրամ։
Հ․Գ․ Ի դեպ, Վանաձոր ԲԿ-ում աշխատում են 577 բուժ աշխատակիցներ, որոնց շարքերում են արտերկրներից՝ Մոսկվայից, Լենինգրադից, եւ այլն, եւ մայրաքաղաք Երևանից ժամանած մասնագետներ։
Գ․Մացակյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)