«Մեռնիմ Նիկոլի գլխին, ընոր ջանին մեռնիմ, ղուրբան էղնին սաղ Նիկոլին, Նիկոլի պես չկա»․ մինչեւ կգա նոր իշխանություն

10/02/2022 10:57
«Մեռնիմ Նիկոլի գլխին, ընոր ջանին մեռնիմ, ղուրբան էղնին սաղ Նիկոլին, Նիկոլի պես  չկա»․ մինչեւ կգա նոր իշխանություն

Արթիկցիների համար ծաղրի առարկա է դարձել  Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանը, ով առիթը բաց չի թողնում, մարդկանց մոտ գովերգել ու փառաբանել Նիկոլ Փաշինյանի անձը։

-Ախր էդ ո՞նց մոռացավ, որ փեշերը քշտած ՀՀԿ էր պաշտպանում, հիմա այս իշխանությունների դրոշն է ծածանում,- ծիծաղում են մարդիկ։

-Չենք հասկանում, թե ինչ կատարվեց էս Ռուզաննայի հետ, ՀՀԿ-ի իշխանության ժամանակ նրանց կգովեր, հիմա դարձավ ՔՊ։ Ում հետ կանգնավ խոսեց կամ հեռախոսով զանգեց կսկսե՝ մեռնիմ Նիկոլի գլխին, ընոր ջանին մեռնիմ, ղուրբան էղնին սաղ Նիկոլին, Նիկոլի պես  չկա,- պատմում են գետափցիները ու խորհուրդ տալիս Ռուզաննային, մեկ-մեկ էլ զբաղվել  տնօրենին լիազորված  պարտականություններով,-Լա՜վ, հասկցանք, մենք էլ ենք վարչապետին ընտրել, բայց հերիք ու բոլ էղավ գլխներս տանիս։ Բա, որ Նիկոլի գլխին գմեռնեիր, ընչի՞ դեկտեմբերի 5-ին Արթիկի ընտրություններին գյուղապետ տղեդ «Հանուն Հանրապետության» կուսակցության ավագանու թեկնածուին պաշտպանեց, դու էլ նույն կուսակցության ավագանու թեկնածուն էիր։ Գյուղապետ տղեդ էլ ՔՊ-ականներին կխանդեր ու կխանգարեր։ Տնօրեն լինելով սաղ ծնողներից ու գյուղացիներից ձայներ փախցրիք։ Ինչքան կուզես խոսիր Ռուզաննա Խաչատրյան, բայց ոչ մեկի գլխից ու արեւվից մի պատմի մեզ, ամոթ է դու մանկավարժ ես, թե՞ իշխանությունների քարոզիչ, գիդենք, որ քեզ չեն խնդրել էդ բանը անես, ուրեմն մի արա մանկավարժությունը մի դարձրու քո տանդ դուքյանը,-դժգոհում են մանկավարժները։

Արմինե Հակոբյան