Պուտինը և Սի Ցզինփինը ստորագրել են միջազգային հարաբերությունների և կայուն զարգացման մասին հայտարարություն

04/02/2022 22:50
Պուտինը և Սի Ցզինփինը ստորագրել են միջազգային հարաբերությունների և կայուն զարգացման մասին հայտարարություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հռչակելով միջազգային հարաբերությունների անցումը նոր դարաշրջանի, փոխանցում է Lenta.ru-ն։

Ռուսաստանը և Չինաստանը, մասնավորապես, հաստատել են, որ մտադիր են ընդդիմանալ ինքնիշխան երկրների ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը և դեմ են հանդես գալիս «գունավոր հեղափոխություններին», տեղեկացնում է Ռադիո Sputnikը։

Նշվում է նաև, որ Չինաստանն աջակցում է Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական պարտադիր երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին։

Պուտինը մեկնել է Պեկին՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը և բանակցություններ վարելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։