Արման Եղոյանի գիտությա՞մբ են թալանվում պետական գումարները

19/01/2022 12:00
Արման  Եղոյանի գիտությա՞մբ են  թալանվում պետական գումարները

Մեր կայքի 16․01․2022թ-ի ,,Վճարները չի մուտքագրու՞մ,, վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք Աշտարակի ԲԿ-ի տնօրեն՝ Արգիշտի Հովհաննիսյանի պաշտոնական դիրքի չարաշահմանը։ Բանն այն է, որ բուժ վճարները, ըստ մեզ ցանգահարած բուժ աշխատակցի, տնօրենը մուտք չի անում, այլ գրպանում է։
Այսօր էլ, կառավարության մեր հավաստի լրատուն հայտնեց, որ գումարների հափշտակման գործում Արգիշտի Հովհաննիսյանին օգնում է ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Արման Եղոյանը, ով թևերը փռած է պահում ատամնաբույժի վրա։
-Ոչ մի մարզպետ, սկսած 2019թ –ից, դեռ չի հանդգնել խառնվել Աշտարակ ԲԿ-ի գործերին, ուր մնաց ստուգումներին ու աուդիտին, դաշտը բաց է ու ազատ՝ Արգիշտի Հովհաննիսյանի համար,-ասաց մեր լրատուն։
Անի Մադոյան