Գրիշ Դավթյան․ Հետ նայելով
20/12/2021 10:07

Գարունը համբուրեց պարտեզին,Պայթեցին Սպահանի վարդերը բուրավետ,Որոնց շնչելով մարդեղացա,Մոլորվեցի․․․ մինչեվ գտա ճամփաս․Զայանդերուդ գետի ափերով քայլեցի,Նույնիսկ լողացա,Գգվեցի ալիքներին,Խոչեր նետեցի ջրերին,Ձուկ թե մուկ խաղալովԱնփույթ ու խաղամոլ․․․ Դեղինով ու սպիտակով ծայրածիրՍիրտս ու հոգիս գունավորվեցին,Որպես ալեվորվում են Շիրազի դաշտերըՆարգիսների հոտեվան շրշյունով,Սաադին ու Հաֆեզը շշնջացինԾաղկունքի ու գեղի օրհներգը,Բանաստեղծությունը հավերժական,Արվեստը քերթության,Դատումն քերդածաց,Որ լարեց ու մրրկեցԵրիտությանս երփներանգ ժամանակըԲույրերով,Թույրերով,ԱղջիկներովԵվ նրանց սիրո երգերգոցով,Սիրաբանության վայելքի ու հաճույքիՀամեղությամբ,Արբեցումի միտումով ու ցանկությամբ,Հագեցումի գինեկաթ խաղողով․․․ Նեյշաբուրի գինով գինովածՍիրահար ԽայյամըՎարակեց ինձ այն բոլորով,Որոնցով խումար էր շարունակ․․․Մատաղ էր լինում փերիներինՈւ պարիկներինԱնքույթ ու ինքնամոռ․․․Որպիսին եղա․․․ Չեմ դժգոհում․․․ Իրանյան վարդաթերերի ու մարգարիտներիԻմ երիտության օրեր․․․ Ես օրհնում եմ ձեզ․․․Գրիշ Դավթյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)