Շիրակում անհանգիստ են

08/12/2021 22:04
Շիրակում անհանգիստ են

Դեկտեմբերի 6-ին, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանի  ԱԻՆ  տեղակալի պաշտոնից ազատումը մտահոգել է մարզի բնակչությանը։

Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, նույն Կարեն Սարուխանյանն իր խնամու՝ մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանի ջանքերով,  62 կամավորականներ է ուղարկել ռազմաճակատ, որտեղ նրանք գերեվարվել էին։ HZHAM․am, մեկ տարի առաջ, հղում անելով իր Գյումրու հավաստի աղբյուրներին, անրադարձել էր այդ թեմային, որ Կարեն Սարուխանյանն իր բնակարանում չի գիշերում, վախենալով հուսահատ ու վիրավորված գերիների հարազատներից։

-Էդ Կարենին՝ Սարուխին, եթե վարչապետը էս մարզում ու մարզպետարանում պաշտոնի դրեց, իմացեք, որ թե մարզում մի քանի հոգի դեռ իրեն պաշտպանում է, ապա դրանից հետո էլ իր անունը տվող չի լինելու։ ՔՊ-ին տեսա՞ք ինչքան չվստահող կա Շիրակում, էսօր գերիների հարցերը դեռ չլուծված Մուշեղն ու Կարենը Արփի լճի տարածքների հողերն են վար ու ցանք անում իրենց թայֆով, գառ ու հորթ են պահում, կաթ ու կթանն ապահովում, է՞ս էր Նոր Հայաստանդ, վարչապե՛ տ,- զայրանում են Շիրակի մարզի Աշոցք բնակավայրի մեր ընթերցողները։

Հերմինե Մանուկյան