Կապիտուլյանտ Ալե՛ն, հայ տղամարդու պատվի ամսին մտածողը հարյուրավոր հայ տղամարդկանց գերի չէր հանձնի

08/12/2021 08:12
Կապիտուլյանտ Ալե՛ն, հայ տղամարդու պատվի ամսին մտածողը հարյուրավոր հայ տղամարդկանց գերի չէր հանձնի

Դիտեցի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենի հետ կապված սկանդալային տեսանյութի ամբողջական տարբերակն ու ավելի նողկանք ապրեցի այդ կեղծավոր կերպարից...
Իրեն պետական մտածելակերպ ունեցող քաղաքական այր երևակայող սույն անձն իրականում ևս մեկ անգամ ապացուցեց, որ մորթապաշտ և թայֆաբազ մանիպուլյանտ է, որի համար ոչ մի կարմիր գծեր չկան, բացի սեփական իշխանությունն ամեն գնով պահելը...
Նախ, ամբողջական տեսանյությում գերիների պահով արտահայտված միտքը ոչնչով չէր տարբերվում կիսատ հրապարակվածից... Ընդամենը մեկ փաստ. ամբողջական տեսանյութում Ալենը հայտարարում է, թե իբր բոլոր գերիներին հետ են բերելու... Ես իմ կողմից ավելացնեմ, որ թուրքի առաջ ծնկած Նիկոլ Անհողի կառավարության վարած քաղաքականության արդյունքում մեր տղաները մշտապես գերեվարվում են ազերիների կողմից և դառնում առևտրի առարկա...
Ամբողջական տեսանյությում Նիկոլի Ալենը բամբասելով ՄԻՊ Արման Թաթոյանից փաստեց, որ նա ԱԺ ամբիոնից զրպարտել է վերջինիս և թուրքամետ զառանցանքներով է հանդես եկել որպեսզի, իբր, պաշտպանի մեր տղաների արժանապատվությունը... Այո՛, այո՛, ճիշտ եք կարդում, Ալենը, ով մաս է կազմում Նիկոլի թրքաբարո իշխանությանը, իբր, մտածում է մեր տղաների արժանապատվության մասին...
Ալենի այս մտքից կարելի է ենթադրել, որ կամ նա տարրական տգետ է ու մտածում է, որ մարդիկ բացարձակ տեղյակ չեն և չեն տեսել ու տեսնում, թե ազերիները,թե՛ նախկինում, թե ՛վերջին պատերազմի ժամանակ և դրանից հետո ինչպես են վարվել և վարվում մեր գերեվարված տղաների հետ, կամ էլ անսահմանափակ ցինիկ է...
Այ՛ կապիտուլյանտ Ալեն, այդքան շատ էիր մտածում մեր տղաների արժանապատվության մասին, նախ տիրոջդ ասեիր կանգնեցներ պատերազմը...
Երկրորդը՝ տիրոջդ հարցնեիր,թե պատերազմից մոտ մեկ ամիս անց իր կողմից թուրքերին նվիրված Հադրութի շրջանի Հին Թաղերի և Խծաբերդի հետ ինչու՞ թուրքերին նվիրեց նաև այնտեղ գնտվող մեր զինվորներին ու դուրս չբերեց այնտեղից՝ դրանով նրանց գերի դարձնելով և մինչև հիմա խաղալով նրանց արժանապատվության հետ...
Երրորդը, այ՛ կապիտուլյանտ Ալեն, իսկ ո՞վ չգիտի, թե թուրքերը իչնպե՛ս են վերաբերվում մեր տղաներին որոնք հայտնվում են նրանց ձեռքում... Ադրբեջանցիները իրենց անմարդկային վերաբերմունքը մեր գերիների նկատմամբ երբեք չեն թաքցրել և այդ այլանդակություններից շատ բաներ հրապարակում են տարբեր սոցիալական ցանցերում, հատկապես թելեգրամյան ալիքներում, որը դիտում են նաև միլիոնավոր հայ օգտատերեր և շատերի հեռախոսներում և համակարգիչներում այդ դաժանությունների մասին բազմաթիվ տեսանյութեր կան պահպանված...
Ալենի "ջայլամային" վարքագիծը, ով, չանդրադառնալով ադրբեջանցիների կողմից մեր գերիների նկատմամբ վարվող խայտառակ անմարդկային վերաբերմունքին, իբր, մտածում է նրանց արժանապատվության մասին բացահայտ մանիպուլյացիա է և կեղծիք...Նորմալ մարդիկ շատ լավ գիտեն, թե Բաքուն ինչպես է վերաբերվում մեր գերիներին, իսկ Ալենի հակաՄԻՊային և ադրբեջանամետ զառանցանքներն Ալիևի էմիսարները մեջբերում են տարբեր միջազգային ատյաններում և հայտարարում են, որ հենց ՀՀ ԱԺ նախագահն է ասում, որ հայ գերիներին Ադրբեջանում վատ չեն վերաբերվում և ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները կեղծ են...
Ալե՛ն, լավ կլինի պապանձվես, քանի որ, ցավոք, քեզ դիտում ու ցիտում են ոչ միայն նիկոլականները, ժեխն ու փթիրը, որոնց համար քո նմանի արտաբերած մտքերը շատ խելացի են և ընդունելի, այլև մեր թշնամիները, որոնց համար քո հայտարարություններն ուղղակի "երկնքից թափված մանանա է", որը նրանք օգտագործում են Հայաստանի և հայության դեմ...
Ի դեպ, Ալենը կիսում է "ուսապարկ" Վահագի այն կարծիքը, որ ինքը՝ Ալենը մարմնավաճառ է ու Ակնան դեռ իր հայրենի՞քն է...

Գագիկ Համբարյան