30-40 հոգով բորենու նման հարձակվել են 3 հոգու վրա և ստացել համապատասխան հակահարված Տեսանյութ

08/12/2021 00:14
30-40 հոգով  բորենու նման հարձակվել են 3 հոգու վրա և ստացել համապատասխան հակահարված Տեսանյութ

Իրենց ամբողջ ֆրակցիայով, ոհմակով էդքան չկան, որ դաշնակցականի ծեծեն. Գերասիմ Վարդանյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին:
Սխալ մեկնաբանություններ են տարածվում լրատվամիջոցներում: Մեզ ոչ ոք չի կարող ծեծել, մեզ չեն ծեծել, ծեծկռտուք է եղել, հրավիրել են իրենց սենյակ՝ պարզաբանելու, 30-40 հոգով բորենու նման հարձակվել են 3 հոգու վրա և ստացել համապատասխան հակահարված. մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Պատգամավորները շակալի նման դարանակալել էին, որ սենյակից դուրս գալիս հարձակվեն, էն էլ այդ հարձակում ոնց պլանավորել էին՝ չստացվեց, ընկան ոտքի տակ: Ոնց որ՝ մարդուն հրավիրես տուն և հարձակվես վրան. շակալի, թուրքի հոգեբանություն է»,- կատարվածը ներկայացրեց Գերասիմ Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսագրության մեջ.