(VIDEO) Սկանդալային տեսանյութ․ «Ես էդ գերիներին համարում եմ, որ էլ չկան․ էդ էն մարդիկ են, որ զենքը դրել ու փախել են»․ Ալեն Սիմոնյան

07/12/2021 15:29
(VIDEO) Սկանդալային տեսանյութ․ «Ես էդ գերիներին համարում եմ, որ էլ չկան․ էդ էն մարդիկ են, որ զենքը դրել ու փախել են»․ Ալեն Սիմոնյան

Համացանցում և տելեգրամյան ալիքներում սկանդալային տեսանյութ է տարածվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Նա խոսում է գերիների մասին՝ ասելով, որ համարում է, որ նրանք էլ չկան:
«-  Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․
-  Ալեն Սիմոնյան – զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։
-  Այսպիսի բաներ, որ ասում են, մարդկանց մեջ․․․
-  Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
-  Պաշտպանել հայրենիքը:
-  Ալեն Սիմոնյան – Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։
-  Կուզեմ ձեզնից լսեմ:
-  Ալեն Սիմոնյան – էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
-  Ինձ շատ ա հետաքրքրում սա։
-  Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»:Աղբյուր՝ AntiFake.am