Թալին խոշորացված համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու են՝ Զարթոնքը, Հայքը եւ Մեր համայնքը

07/12/2021 12:59
Թալին խոշորացված համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու են՝ Զարթոնքը, Հայքը եւ Մեր համայնքը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համահիմնադիր, իրավաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել են 4 կուսակցություն (դաշինք)՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով ընդհանուր 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6 մանդատ, Հայքը՝ 3 մանդատ, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր 11 մանդատ:
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը ղեկավարվելով՝ Կոռուպցիայի վերացման և բացառման, համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման և փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով:
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են Հայքի ներկայացուցչին:
Թալին համայնքի կառավարման, համայնքի ղեկավարի փոխարինման և այլ հարցերը կողմերը սահմանել են (սահմանելու են) փոխադարձ համաձայնությամբ: