Ապաշրջափակում պահանջելով, մենք հաղթածի հոգեվիճակում էինք, իսկ հիմա՞

25/11/2021 09:24
Ապաշրջափակում պահանջելով, մենք հաղթածի հոգեվիճակում էինք, իսկ հիմա՞

Ինչ էլ երկար է բարբաջել` երկու ժամից ավելի. Որոշել եմ մի հինգ օրում լսել, օրը կես ժամ։
Նախ ասեմ` ես չեմ ընդունում ֆբ֊ում թևածող այն տեսակետը, որ թշնամուն լսելը մազոխիզմ է։
Որ չլսենք, բա որտեղի՞ց կռահենք անելիքը։
Եվ երկրորդ` երբ մեկը հապճեպ ասուլիս է հրավիրում, նամանավանդ, երկկողմանի բանակցություններից առաջ, և առավել նամանավանդ, միայն լրագրողների հարցերին պատասխանելու համար, ապա նա ոչ թե ասուլիս է հրավիրում, որ ասի թե ինչ է եղել, այլ ուզում է թեթևի մեջ տեղյակ պահել թե ինչ է լինելու։
Մի խոսքով` լսեմ և իմ ուժերի չափով մեկնեմ, թե ինչ է ասում։
1. Սյունիքով անցումը, անկախ իր վերջնական ձևակերպումից` միջանցք, ճանապարհ, անցուղի և այլն, կարելի է համարել արդեն կատարված փաստ, քանզի ինչպես շատ ընկերներ են փաստերով ապացուցել, որ այն ձեռք է տալիս ՌԴ֊ին, նիկոլի ասելով` դա ՀՀ֊ի միակ փրկությունն է և իրենք էլ ոչ միայն կողմ են, այլև` խնդրում են և եռակողմ հարցերից առաջնայինը համարում են հենց դա և, ըստ էության, փորձում են բոլոր հարցերը կապել դրա իրականացման հետ, մոտավոր` կլինի դա, կքննարկվեն մնացած հարցերը։ Ասել կուզե` դա` անցուղին, որը նիկոլը կոմունիկացիայի վերաբացում է անվանում, ՀՀ ներկայիս իշխանության համար ամենաառաջնային հարցն է։ Կողմ է նաև աշխարհը... մի քիչ չեմուչում է անում Իրանը, բայց ոնց֊որ դեղամիջոցը գտան` ձայնը դուրս չի գալիս և մեկ էլ դեմ է Ադրբեջանը, որն էլ ստիպված կլինի, ի վերջո, ենթարկվել մեծերի խաղի կանոններին։
2. Դեռ ազիկը որոշ ժամանակ կմտնի ՀՀ սուվերեն տարածք և որոշ հողեր էլ կգրավի, քանզի կրկին նիկոլի ասելով` ինքը ԱԽ նիստում հրահանգել է` <<Ոչինչ, թող հա մտնեն, հա վերցնեն, մինչև միջազգային հանրությունը կտա (ապտակ) պատասխանը։
Ոնց հասկացա` այս հարցում հույսը դրված է միջազգային հանրության վրա և, քանի֊որ դրանց լավ գիտենք, որ վերջին վայրկյանին են ձայն հանում, ապա վստահաբար կարելի է ասել, որ ազիկական ներխուժումներ դեռ կլինեն։
3. Սա հետաքրքիր է և գուցե ոչ մի տեղ դեռ չի ասվել։ Ստեղծվել է ՀՀ և Ադրբեջանի ՊՆ նախարարների միջև կապ, որ պարզեն, թե ով է խախտում պայմանավորվածությունը։ Գրազ կգամ, որ երկու կողմի ղեկավարներն էլ խիստ կասկածներ ունեն, որ առանձին կորպուսի հրամանատարներ ղեկավարվում են տարբեր երկրների հատուկ կառույցների կողմից և, իրավիճակով պայմանավորված, գուցե ՌԴ֊ի, ԱՄՆ֊ի, Անգլիայի, Իրանի և Իսրահելի խաղ են խաղում։ Նման բան շատ հնարավոր է և հնարավոր է, որ որոշ գեներալներ, ինչ֊ինչ իրավիճակներում, շրջանցեն նախարարների հրամանները` կատարելով երրորդ երկրի կառույցներից եկող հրագանգները։ Սա շատ կարևոր պահ է և մենք բազմիցս ականատես ենք եղել Գենշտաբ, ՊՆ ֊կառավարություն ոչ համաձայնեցված գործողությունների, որի ամենահավանական բացատրությունը կայանում է հենց սրանում և որն առաջինը նկատել էր մեր ընկեր Արթուր Մկրտչյանը։ Ոնց բացատրեմ` օրինակ ոնց֊որ մենք ունենք որոշ գեներալներ, որոնց ղեկավարը ՌԴ֊ի ՊՆ֊ն է, այդպես էլ ազիկն ունի գեներալներ, որոնց պապան Անգլիայում, կամ ԱՄՆ֊ում է։ Եվ եթե նիկոլ֊ալիև ամենահստակ պայմանավորվածություն էլ լինի, սրանք տեղերում կարող են այդ պայմանավորվածությունը ջուրը լցնել։ Ենթադրում եմ, որ սրանք սա հասկացել են և փորձում են բացահայտել ծրագրերը խառնողներին։
4. Անկլավների մի մասը գուցե չփոխանակվեն։ Ըստ նիկոլի` <<աշխարհում կան նախադեպեր, որ եթե անկլավը մյուս երկրի սրտում է, կամ մխրճված տարածքում, ապա հնարավոր է այն փոխանակել այլ տարածքով.. Սա աշխարհում ընդունված մոտեցում է>>։
Ենթադրում եմ, որ սրա մասին խոսելով էլ, հենց դրա մասին էր տեղյակ պահում, որ որոշ տարածքներ էլ կանցնեն, որոնք ՀՍՍՀ քարտեզով մերն են, բայց կանցնեն և իբր պետք չէ անհանգստանալ, քանզի իբր այլ տարածքների դիմաց են տրվելու։
5. Նիկոլը զարմանում է, թե 30 տարի աշխարհի միջազգային բոլոր հարթակներում թուրք֊ադրբեջանական շրջափակումից բողոքած ազգն, այսօր ո՞նց կարող է բողոքել ապաշրջափակումից։
Մի պահ կա, որ ճիշտ է ասում. Եթե 30 տարի այդ շրջափակումը մեզ բերել է միայն զրկանքներ և միջազգային բոլոր կառույցներում միայն դրանից ենք բողոքել, ապա հիմա ինչու՞ ենք դեմ ապաշրջափակմանը և իբր ինքը դա չի հասկանում։
Թեև խիստ կասկածում եմ, որ չի հասկանում, բայց փորձեմ բացատրել թե ինչու։
Հետաքրքիր զուգադիպությամբ նախօրդ տարվա այս օրը կրկին մի գրառում էի արել, որն այսօր կիսվում էին։ Կրկին մի դրվագ է, որտեղ նիկոլը կրկին մանիպուլյացիայի է դիմում, երբ ասում է` ԱԺ֊ում ես ասացի, որ կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց օպոզիցիան դեմ գնաց։ Կրկին ճիշտ էր ասում, որ ԱԺ֊ում հայտարարեց և կրկին ճիշտ էր ասում, որ օպոզիցիան մերժեց, բայց կրկին զբաղվում էր մանիպուլյացիայով, քանզի ինքը իրավիճակը հստակ չէր ներկայացրել, որը գրառման մեջ լավ ներկայացրել էի։
Այս դրվագում նույնպես գնաց մանիպուլյացիայի. Ճիշտ է ասում, որ մեզ պետք է եղել ապաշրջափակումը, որ 30 տարի միջազգային կառույցների դռներին հենց դա ենք թմբկահարել, բայց ինքն իբր չի հասկանում, թե ինչու են հիմա դեմ։
Այդ ապուշին բացատրեմ, որ այն ժամանակ մենք հաղթած վիճակում էինք և պապական հող էինք հետ բերել և նման իրավիճակում գնալ կոմունիկացիաների բացման, դա բխում էի մեր շահերից այնքանով, որ Ադրբեջանը ստիպված էր լինելու հարմարվել այն բանի հետ, որ այդ տարածքներն այլևս հայ ազգինն են։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել... այս պայմաններում եթե հանաձայնվում ես, առավելևս խնդրվում ու հլա եթերով էլ ասում` դա մեր առաջնային խնդիրն է, այ տխմար դեգենեռատ, ավտոմատ մեզ ես հարմարեցնում հավիտյանս կորստի հետ։ Հիմա եթե այսքանը չես հասկանում` բութ ես և ավանակ, եթե հասկանալով ես ասում` մանիպուլյացիա ես անում։
Հ.Գ Ենթադրում եմ նաև, որ հեղափոխություն կոչվածի բուն իմաստն ու նպատակն է եղել սա` կգանք իշխանության, կզիջենք հողերը, փոխարենը ՀՀ֊ով կանցնեն միջազգային ճանապարհներ, երկիր փող կլցվի և այդ փողից կուրացած ժողովուրդը կմոռանա ամեն ինչ, իսկ նոր սերունդն ընդհանրապես իրենց կհերոսացնի ։
Եթե սրանք սա հաջողեն, ապա որպես պատմաբան ասեմ, որ ցավոք սրտի, պատմության մեջ էլ մաքրվելու շանսեր գուցե ունենան։ Ոսկու փայլից (մեծամասնության) սեփական եսը վաճառող ժողովրդից ինչ֊ասես` կարող ես սպասել ու մենք դեռ չգիտենք, (թեև կռահում եմ) թե հաջորդ սերունդը` փողի դոզայի տակ, ինչ կմտածի ազիկին հաղթող առաջնորդների մասին և ոնց կաստվածացնի ոռաբաց առաջնորդին։

Արմեն Արգինյան