Ճանապարհ տալ գիտակին ․ Արամ Մանուկյան

25/11/2021 08:37
Ճանապարհ տալ գիտակին ․ Արամ Մանուկյան

 Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, դեկտեմբերի հինգին կայանալիք ՏԻՄ ավագանու ընտրություններում հայտ են ներկայացրել վեց քաղաքական ուժեր։ Ընտրություններում ֆավորիտ են համարվում երեք ուժ՝ Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը՝ ՔՊ,  «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Արամ Մանուկյանը եւ «Ալաշկերտ» դաշինքը ներկայացնող Սեդրակ Սահակյանը։

 Մարտունու տարածաշրջանի բնակչության բնորոշմամբ, երիտասարդ Արամ Մանուկյանը, ով գլխավորում է «Ապրելու երկիր» կուցակցության ցուցակը, նոր ու թարմ շունչ է հաղորդել ընտրապայքարին։ Տեղի բնակիչների հավաստմամբ, Արամ Մանուկյանը քաջատեղյակ է մարզի համայնքաների հիմնախնդիրներին՝ սկսած Երանոս համայնքից մինչ Արծվանիստ։

Ընթերցողներին տեղեկացնենք, որ Արամ Մանուկյանը Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ է։ Մասնագիտությամբ՝ տնտեսագետ։ Ներկայումս, գործադիր տնօրենն է նորաստեղծ շինկազմակերպության։ Տեղի բնակիչների նկարագրմամբ․ հայրը ՋՕԸ –ն է ղեկավարել, մայրը բուժքույր է աշխատել։ Սերում է՝ բանաստեղծ, գուսան Հայրիկ Ղազարյանի տոհմից։

Արամ Մանուկյանի մայրական պապն է Հայրիկ Ղազարյանը, ում հայրենասիրական երգերով դաստիարակվել ու հասակ է առել պատանի Արամը։

-Երկրի համար պատրաստի կադր է,-ասում էին մարտունեցիները,- Բնավորությամբ՝ համեստ, ուսյալ, նպատակասլաց, հաստատակամ, համբերատար,պրագմատիկ, իրատես անձ է Արամ Մանուկյանը։ Արցախում, երկրի հարավային մասում,մասնակցեց պատերազմին, վարել է ակտիվ, հասարակական կյանք։ ԱԺ-ի բարձր ամբիոնից հնչեցնում էր սեփական տեսակետներ՝ կարևորելով նոր վարչատարածքային բաժանումները՝ ակնկալելով դրական փոփոխություններ։

Արամ Մանուկյան- թեկնածուին հանդիպեցինք նախընտրական շտաբում։

Մեր զրույցը երկրի ներկա՝ մտահոգիչ իրավիճակի ու ապագայի ու իր առաջարկած ծրագրերի մասին էր։ Ըստ Արամ Մանուկյանի, տարածաշրջանի բնակչությունը պետք է ընտրի միմիայն արժանավորին, անհատականություններին, որոնք կառաջարկեն իրատեսական ծրագրեր՝ համայնքների ապագա, համաչափ զարգացման համար։

- Դա ժամանակի հրամայականն է։ Երկիրը փլուզման եզրին է։Երկիրը պետք է շենացնել ոչ թե կանգնեցնել կորստյան եզրին։ Երկիրն ունի պատրաստի երիտասարդ կադրեր, որոնց ճանապարհ տալ է պետք, խորհրդատվություններով առաջնորդել պետական համակարգ, լծվել երկրի վերականգման գործին,սա, յուրաքանչյուր իսկական հայի սուրբ գործը պիտի լինի,-ասաց Ա․ Մանուկյանը։

Գ․Վանյան