Վարդենիսի քաղաքապետարանը՝ նախընտրական շտաբ (Տեսանյութ)

24/11/2021 14:46
Վարդենիսի քաղաքապետարանը՝ նախընտրական շտաբ (Տեսանյութ)

Գնել Սանոսյանը նյարդային եղունգներն է կրծում՝ իր երաշխավորած թեկնածուն տանուլ է տալիս ընտրությունները։

Օրերս, Հաղթանակ կամրջի վրա բեմադրած անհաջող շոուի տապալումից հետո, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը բռնած Վարդենիսի քաղաքապետ, ավագանու ՔՊ առաջին համար Արամ Մելքոնյանի ձեռքը, տնից տուն է անցնում ու ձայն մուրում Գիքորի համար։
Կախակնի ու Կութի մեր հավատարիմ ընթերցողների փոխանցմամբ, Գնել Սանոսյանն ու Արամ Մելքոնյանն իրենց գյուղերում ոտքով քայլել են ու մտել մատնանշված տներ, որտեղ խոստացել են վերանորոգել տանիքներ, վերանորոգման ծախսեր անել եւ այլն։

Պարզվում է, ըստ ԱԱԾ հարցման տվյալների, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, հատկապես վերջին օրերին, մեծ անկում է ապրել ՔՊ վարկանիշը։ Ստուգելու համար ներկայացված տվյալները, Նիկոլի հավատարիմ Շիշ բռնողը՝ Հայկ Սարգսյանն անձամբ է այցելել Վարդենիսի նախընտրական շտաբեր ու համոզվել, որ իրենց թիմն այստեղ հազիվ 30 տոկոս ձայն հավաքի։ Ինչից հետո, Շիշ բռնողը Գնել Սանոսյանին խիստ հրահանգել է՝ մի բան արեք ռեյտինգը բարձրացրու, հակառակ դեպքում պաշտոնով ես հատուցելու։ Դա է եղել պատճառը, որ քաղաքապետարանում կազմվել է ծրագիր, որ շրջանի գյուղերից մեկի յուրային բնակչի ինքնասպանության իմիտացիա են բեմադրել, ինչից հետո իբր պետք է հայտնվեր սուպերմեն Արամը ու փրկեր, ցած նետվողին։ Սակայն, ի զարմանս քայլածների, բեմադրությունը հակառակ ազդեցություն է թողել ու ողջ հանրապետությունով մեկ, Գնել Սանոսյանն ու Արամ Մելքոնյանը դարձել են ծաղրի առարկա։ 

«Սուպեռմեն, տռուսիկդ կարմիր գույնա՞․․․»,- կատակում են վարդենիսցիները։
Սա է թերեւս պատճառը, որ գիշերը ցերեկ դարձրած Արամ Մելքոնյանը քաղաքապետարանն իրեն շտաբ է դարձրել ու հատկապես գիշերային ժամերին մարդիկ ընդունում ու հանձնարարություններ անում։ Տեսանյութն արված է Վարդենիսի քաղաքապետարանի տարածքում, որտեղ քաղաքապետարանի աշխատասենյակի լույսերը մինչեւ լույս չեն մարում եռ ու զեռն էլ չի դադարում։
Աննա Գրիգորյան