Չողջագուրվե՛լ, ձեռքով՝ չբարեւե՛լ

24/11/2021 13:13
Չողջագուրվե՛լ, ձեռքով՝ չբարեւե՛լ

-Մենք պատվով ժողովուրդ ենք, մենք գյ․․․ին մերժած ուենք, էս ինչ բերին մեր գլխին,- դառը կատակում են արթիկցիները,- Արթիկն ըսպես բան ե՞րբ էր տեսել՝ գյ․․․ի կուսակցությունից քաղաքապետ ընդրվի։
Բանն այն է, որ արթիկցիները մինչ այսօր չեն համակերպվում այն մտքի հետ, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցում է հատկապես տեղական ընտրություններին։
-Ախր չենք հասկընա, թե Արթիկում ի՞նչ գործ ունի Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը, կուսակցության անունն են փոխե՝ <Հանուն Հանրապետության>են դարձել որ ի՞նչ, չճանչե՞նք։ Իրանց էլ համայնքապետի թեկնածու են գտել Արսենի՞ն Աբրահամյան, մի վախկոտ մարդու, որ փըխկ անեն կփախնի։ Արսենի շտաբն էլ մտնող չկա, գոցված դռներով Բավոյի տներից մեկն էլ շտաբ է դարձրել, հին թշնամիները իրար հիշել են, ընդհանուր շահ ունին արդեն,- պատմում են քաղաքում եւ ավելացնում, որ երբ վերջերս կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Արթիկում կուսակտիվի հետ հանդիպումների էր արթիկցիների հետ, վերջիններս իրար ականջի փսփսացել ու աչքով են արել, ասելով․
-Հանկարծ ձեռքով չբարեւեք դրանցից ոչ մեկի հետ, պաչելն էլ՝ մոռցե՛ք։
Արմինե Հակոբյան