Անպատասխան մնացած հարցեր

24/11/2021 12:54
Անպատասխան մնացած հարցեր

Ասում են` երկրի գլխավոր իմպոտենտը երեկ փորձել է խոսել ինչ֊որ ձեռքբերումներից))
Ես դրան ընդհանրապես չեմ նայում և չգիտեմ էլ, թե ոնց են դիմում... Բայց, եթե մարդիկ կան, ովքեր հարցեր ուղարկելու շանս ունեն, ապա ես երկու հարց ունեմ.
Հարց առաջին. Ինչու՞ է ՊՆ֊ի վառելիքը միայն
Սուքիասյաններին պատկանող <<Ռան Օիլը>> բերում։
Ա) Քո ժամանակ մոնոպոլիան կարելի՞ է։
Բ) Դու գոնե տեղյա՞կ ես, թե ինչ փողեր են լվացվում ՊՆ֊ի դիզվառելիքով... Այ տխմար, այդ կայանները վնասով աշխատող թաքստարաններ են։
Գ) Դու կարողա՞ իմանաս, թե ինչու են լրագրողները սարսափում դրանց թալանի մասին բան գրելուց։ Քոչարյան Անդոն և անվնաս դեբիլ Աղասարյանը չեն հա՞)
Դ) Արա դրանք ո՞նց են ջրից միշտ չոր դուրս գալիս հը՞։
Ե) Մի հատ փաստաթղթերով կարո՞ղ ես ՊՆ֊Ռան Օիլ առևտուրը ներկայացնես` քանի՞ միլիոն $ են շահել գռզոները յուրաքանչյուր ամիս։
Հարց երկրորդ. Պն նախկին նախարար Տոնոյանին ինչու՞ հենց ամենահիմար գործով փակեցիր... Մի գործով, որի տակ որևէ քրեական գործ չկա։ Էլի մաքրու՞մ ես։
Ա) Արա դու պատրոն Դավոյի գործից ինչի տեղյակ չե՞ս։
Ուրեմն լսիր իրականությունը.
Պատրոն Դավոն X երկրից աֆրիկյան մի y երկիր տանելու և այնտեղ վաճառելու համար հրթիռներ և տեխնիկա է գնում։ Հրթիռների գնելը, այն տեղափոխելն ու վաճառելը դա մի օրվա գործ չէ... Մի պարկ շաքարավազ չէ։
Մինչ հրթիռների և զինտեխնիկայի Աֆրիկա տեղափոխելը և այնտեղ վաճառելը, աֆրիկյան այդ պետությունում պերևառոտ է լինում և արդեն գնված զինտեխնիկան մնում է վզին։
Հրթիռները պետք է դուրս գային այն երկրից, որտեղ գնվել էր։ Եվ ահա, Դավիթ պատրոնիչը դիմում է ՀՀ ՊՆ, որպեսզի տարածք տրամադրեն այդ հրթիռների և մնացածի համար, մինչև Աֆրիկայի Y պետությունում հակառակ պերևառոտը կլինի։
Այդ հրթիռների համար տարածք տրամադրելու դիմաց պատրոնիչին պարտադրում են` ՀՀ֊ում բացել երկու հիմնարկություն , որոնք բացում է և մինչ օրս գործում են և 5միլիոն դոլար նվիրատվություն ՀՀ զինված ուժերին։
Երբ բավականին ժամանակ է անցնում և պատրոնիչը տեսնում է, որ Աֆրիկայից դրական հույսեր չկան, գալիս է ՊՆ և ասում` «Կլինի՞, որ խոստացած 5 միլիոն դոլարի տեղը, 7 միլիոնի զենք տրամադրեմ»։ ՊՆ֊ում հարցը դնում են խորհրդի նիստի և տալիս համաձայնություն` փակվիր զենքով։
Դե պարզ է, որ սա առանց վերևների չիմացության չէր կարող լինել, բայց սա թողնենք մի կողմ և կենտրոնանանք նրա վրա, որ ՊՆ֊ն մի կոպեկի առևտուր այս դրվագում չի արել, գեթ մեկ դոլար չի փոխանցել։ Պատրոնիչը սկզբում ասել է` փող նվիրաբերեմ, հետո գործերը վատացել են և ասել է` կլնի՞, որ փողի տեղը զենք տամ։
Բա դու սրա մասին չգիտե՞ս, որ Տոնոյանին հենց առքուվաճառքի գործով ես նստացնում... Բա չգիտե՞ս որ այդ մեղադրանքի տակից մաքուրով դուրս է գալու։ Ես գիտեմ ու դու չգիտե՞ս։
Բ) Իսկ կարո՞ղ է Տոնոյանին փակելը կապի հետ է կապված, էն, որ ՊՆ֊ի հատուկ նիստում Բիլայնի և Վիվասելի ներկայացուցիչների քամակին քացով տվեցին և դուրս արեցին դահլիճից, ասելով` «Դուք կապը կանխամտածված փակած դավաճան անբարոյական եք... նիստին կմնա միայն Յուքոմը»։
Հ.Գ Էն Արայիկը ինչի՞ էր պետականացնում Արցախի կապը... բա՞ն էր հասկացել։
Հա, մեկ էլ մի բան, որը շատ կարևոր է. և որ շատերը չգիտեն և ապուշ֊ապուշ խոսում են՝
ՌԴ ՊՆ֊ն չգիտեմ` 10, թե 15 տարին մեկ իր սպառազինությունը նորացնում է։ Երբ նորացնում է` հինը վաճառում է, բա հո գետը չի՞ լցնելու։

Հիմա ուշադիր` Հինը դա դեռ անպետքը չէ, դա չի նշանակում, որ անպիտան է... դա նշանակում է, ընդամենը, որ կլասով մի քայլ բարձրը կա։ Անպիտանն ու կլասով մի խազ ցածրը, դրանք տարբեր բաներ են։

Արմեն Արգինյան