Արամավիրի մարզպետը Մերձավանի ԺՊ է նշանակել թմրամոլի՞

22/11/2021 22:02
Արամավիրի մարզպետը Մերձավանի ԺՊ է նշանակել թմրամոլի՞

Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 17-ին Մերձավանի ԺՊ է նշանակել Գագիկ Ախտոյանին, ով միջնակարգ կրթություն և մարզում հանրահայտ թմրամոլի համբավ  ունի։ Անգամ մամուլը 2018թ-ին գրեց այդ մասին։ Երբ նման հարց ուղղեցինք ԺՊ՝ Գ․Ախտոյանին, նա պատասխանեց․

-Գնանք անալիզ տանք, տեսնենք, ե՞ս եմ թմրամոլը, թե՝ իրենք։ Ես բարերար մարդ եմ, այս համայնքի համար՝ ծառատունկ, միջոցառումներ եմ արել, հուշարձան կառուցել։Իմ հակառակորդը, նախկին համայնքապետ  Լյովա Գրիգորյանը՝ տեսնելով իմ գործը, ինադու, երկուսն էր անում։

-Ի՞նչ գումարներով էիք բարերարություններ անում։

-Ուկրաինայում, ես ու եղբայրս մի վախտ, բիզնես ունեինք։

-Այս պահին, ի՞նչ աշխատանքներ են ընթանում համայնքում։

-Ասֆալտապատում և <<Լոբի>>թաղամասում, էս պահին, գազաֆիկացում է գնում։

-Որքա՞ն խնայած գումար է թողել ձեզ նախկին համայնքապետը։

-Հլը չեմ հարցրել էդ մասին։

-Ինչու՞ մարզպետը, հենց ձեզ նշանակեց ԺՊ։

-Մենք մտերիմներ ենք։

-Ձեր վերաբերմունքը, ներկա իշխանություններին՝ որպես հայրենիք հանձնողների։

-Նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ո՞րն է սխալ ասում։Նոռմալ իշխանություն է։ Քաղաքական բաներ եք հարցնում։

-Ինչո՞ ւ է ձեր սեղանը դատարկ, առանց փաստաթղթերի, չե՞ք աշխատում, հասցրե՞լ եք ծանոթանալ համայնքի աշխատանքներին։

-Ինչ պետք է՝ զանգում եմ, բերում են, դրանք ձևական բաներ են, թուղթ, մուղթ․․․ հետո, կամաց- կամաց, կծանոթանամ։

-Ընտրության օրվան մնացել է 2 շաբաթ ժամանակ։Մտահոգված չե՞ք, որ ընտրված թեկնածուին կզիջեք աթոռը։

-Չեմ կարող ասել, նոռմալ ա։ Ստեղ նախկինի կինն է աշխատում, երեք օր է, գործի չի գալիս, սպասում եմ, տեսնեմ բժշկական թուղթ կբերի՞։Տեղակալն ինքնակամ դիմում գրեց, գնաց։

Հ․Գ․ Մերձավանում, տեղաբնակները մեզ ասացին, որ գազաֆիկացման աշխատանքները վաղուց են ավարտվել, դեռ Լ․Գիրիգորյանի օրոք։ -Խամ ղեկավար է, երևի չգիտի սրա մասին։ Լարված ու անհանգիստ օրեր է ապրում Մերձավանը, չենք հասկանում, թե ինչ է կատարվում, լավ աշխատած ղեկավարի փոխարեն, ինչու՞ բերեցին իրեն չսիրողին՝ Գագիկ Ախտոյանին։ Թեկնածու է առաջադրվել նաև Լ․ Գրիգորյանի որդին՝ Վալոդյա Գրիգորյանը, որը հոր նման մեծ ներդրումներ ունի արած Մերձավանում։Գյուղը պառակտված է, սակայն, գերակշիռ մասը Գրիգորյան ընտանիքի համակիրներն են,-անկեղծանում էին մեզ հետ զրույցի բռնված մարդիկ։

Ամալյա Սահակյան