Կիրթ երիտասարդներ՝ պետության գանձեր․ Վահե Դոխոյան

16/11/2021 10:48
Կիրթ երիտասարդներ՝ պետության գանձեր․ Վահե Դոխոյան

Լոռվա Վանաձոր քաղաքում գնալով, սկսվում են թեժանալ ընտրական կրքերը։ Մեր կայքը հանրությանն է ներկայացնում Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առաջադրված համամասնական ցուցակով 10 թեկնածուներին։

Վանաձորյան խայտաբղետ ընտրական ներկապնակից այսօր, առանձնացնում ենք <<Հայրենք>> կուսակցության ցուցակը գլխավորող՝ Վահե Դոխոյանին։ Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ <<Լոռու ուսանողական միավորում>>հ/կ-ի հիմնադիր նախագահ, կոչումով սպա՝ Վահե Դոխոյանին մեր սոցհարցման արդյունքներով, տարածաշրջանում, որպես խելացի ու կայացած երիտասարդի, ճանաչում էին գրեթե բոլորը։

Ճանաչողները նրան բնութագրում էին որպես ըմբոստ ու գիտակ երիտասարդի։

-Վահեն մասնակցել է  44 օրյա պատերազմական գործողություններին, վիրավորվել՝ ոտքից։ Վերջինս, մի քանի պետական կառույցների բաժնի պետ և տնօրենի տեղակալ է աշխատել, դասավանդել է <<Մխիթար Գոշ>․հայ-ռուսական միջազգային համալսարանում։

Վանաձորի կինոյի ու թատրոնի ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյանի ուշագրավ բնութագրումը՝ Վահե Դոխոյանին։ Տես՝ տեսանյութը -Վահեն վարում է ակտիվ հասարակական կյանք։Մտահոգված է Վանաձորի վաղվա օրվա համար ու ունի բանալին, որն իր ծննդավայրի ու հարակից 3 համայնքների զարգացման համար կբացի նոր հորիզոններ,-վստահեցնում էին մեզ քաղաքացիները։ Վահե Դոխոյանին հանդիպեցինք <<Հայրենիք>> կուսակցության գրասենյակում։

-Նախընտրական ծրագրեր ունեմ իրատեսական , ներդրողներն էլ առկա են,-պատմեց թեկնածուն,-Խոսքը ճոպանուղու կառուցմանն է վերաբերվում, որը նախաձեռնել ենք կառուցել Թթու ջրից մինչ Մայմեխ սարի ստորոտ։ Ներդնողը պատրաստ է 2,5 մլն դոլար ներդնել կառուցման համար,-պատմեց թեկնածուն,- 88-ի ահեղ երկրաշարժից հետո, 230 տնակներ կան մնացած՝ սուբյեկտիվ պատճառով։Տանձուտ գետի՝Նաբերեժնիի հարևանությամբ, գտնվող այս ժամանակավոր կացարանները փլուզվում են։Ներկա պահին, Բազումում կա բազմաբնակարանային մի շենք, որն ամրացման կարիք ունի։Շուրջ 7 մլն դոլարով կարելի է 2 շենքեր կյանքի կոչել՝ 330 տնակների հարցը լուծելու համար։ Մեր ցուցակի թիվ 3-րդի՝ Ժակլին Հեքիմյանի նախաձեռնությամբ մի ֆրանսիական ընկերության հետ պայմանավորվածություն կա, Վանաձորում բացել առողջարանային կենտրոններ։ Վանաձորի մանկատան շենքը լքված է։Վերանորոգում ենք շենքը, վանաներ, բուժ սարքավորումներ, մահճակալներ տեղադրում ու բացում դռները՝ կարիքավոր, հիվանդների համար։ Հաջորդը, ոչ մի բակ՝ առանց խաղահրապարակի։Ընտրել եմ նախնական 12 բակեր։Ներդնողները կան, ծախսվելու է 2,5 մլն դրամ։ Հաջորդը թափառող շների և աղբահանության հարցերն են։Աղբը տեսակավորել է պետք։ Սննդի մասը տալ շներին, որոնց համար ապաստարան կառուցել է պետք։Կամավորական ուժի միջոցով լուծվող հարց է սա։ Տրանսպորտը,-պատմում է թեկանածուն,-Ճիշտ երթուղի գծել է պետք։Մեկը վնասով է աշխատում, մյուսը՝ գերշահույթով։Մեկ օպերատոր պիտի աշխատի։Մեկ ընկերություն պիտի կարողանա համակարգի այս հարցը,որպեսզի մեկ շահույթն ու վնասը՝ մեկտեղվի,-առաջարկում է Վահե Դոխոյանը։

Գ․ Վանյան