Վանաձորում, ամենաբարձր վարկանիշը Էդգար Բոջուկյանինն է

11/11/2021 07:40
Վանաձորում, ամենաբարձր վարկանիշը Էդգար Բոջուկյանինն է

 Ներկա Հայաստանն ապրում է պատմական մի ժամանակահատված, որտեղ թշնամին գործում է արդեն երկրի ներսում ու նրա թույտվությամբ տեղաշարժվում իր սեփական երկրում։ Ապաշնորհ գործող իշխանությունների պատճառով մեծացավ եռաբլուրի տարածքը, փոքրացավ՝ երկիրը։ Հայ ազգը կորցրած ազգային արժանապատվությունը, գլխիկոր, գնում է հերթական ՏԻՄ ընտրությունների։

Վանաձորում, այս պահին, անասելի տխրություն է տիրում։ Աղքատությունն ու հուսահատությունը կաթում է մարդկանց դեմքերից։ Ժպիտ չկա ոչ-ոքի դեմքին։ Վանաձորի միայն կենտրոնական մասում է նկատվում մարդկային շարժ, երկրորդական փողոցներում մեռելային դատարկություն է ու խնդիրների հսկայական բեռ։

Լրագրողական հետաքննության արդյունքն էլ ցույց է տալիս, որ այստեղ շոշափելի աշխատանքներ չեն տարել տեղական իշխանությունները։ Քաղաքային ֆոնին, թույլ աշխուժություն է հաղորդում միայն փոքր ու միջին բիզնեսը, առևտրի կենտրոնները։ Ներկա պահին, մարզում ընտրական մթնոլորտ է։

Վանաձորի ՏԻմ հերթական ընտրություններին մասնակցում են 10 թեկնածուներ՝ տարբեր դաշինքներով ու կուսակցություններով։ Քաղաքի հանրության տարբեր խավի ներկայացուցիչներ, լրագրողներիս հետ հանդիպման ժամանակ, միաբերան պնդում էին, որ խորը հիասթափված են ու այլևս ակնկալիք չունեն գործող իշխանությունից, ում տարիներ առաջ վստահության քվե տվեցին ու դառնորեն խաբվեցին։

Եկել է ընտրության հերթական ժամանակը։

Ընտրողն երկմտանքի մեջ է․ ո՞վ է ամենարժանին ու հեղինակավորը։

ՀԺԱՄ-ի ձայնադարնում հարյուրավոր վանաձորցիների կարծիքով, պայքարի եզրափակիչ փուլում, սուր մրցակցություն կգնա, ԲՀԿ թեկնածու՝ Էդգար Բոջուկյանի և գործողի՝ Մամիկոն Ասլանյանի դաշինքի միջև։

Ըստ վանաձորցիների, խոշորացված համայնքի բնակչությունը հիասթափված, սոցիալ ծանր կացությունից ելնելով, չի շարունակի աշխատանքը գործող իշխանության հետ։ Ըստ բնակիչների, այս անգամ Վանաձորն իր փնջային համայնքներով հանդերձ, նախապատվությունը կտա աշխարհի չեմպիոնին՝ Էդգար Բոջուկյանին, ով ունի ղեկավարին բնորոշ բոլոր հատկանիշները և իր թիկունքում կրում է ԲՀԿ-ի ղեկավար՝ Ծագիկ Ծառուկյանին, ով իր կուսակցի համար Վանաձորում ահռելի գործեր կանի ու կաջակցի բնակչությանը թոթափվելու առօրյա հոգսերի բեռից։

Ուշագրավ է, որ տարիներ են անցել, սակայն, վանաձորցիները Էդգարին դարձյալ համարում էին Վանաձորի պարծանքը։ Ձեզ ենք ներկայացնում Խորենացի փողոցում հանդիպած քաղաքացիների մի քանի ուշագրավ մեջբերումները։

-Էդգարը, հետպատերազմական այս ծանր ու խոր ճգանաժամային վակումում, երբ ջնջված է մեր ազգային արժանապատվությունն ու վտանգված մեր ինքնությունը, հույսի պեծ է կիրովականցու համար,-ասում է ԲԿ-ի բուժ աշխատողներից մեկը,-Իմ սուբյեկտիվ կարծիքով մեր հանրությունը կհամախմբվի սիրված սպորտսմենի շուրջ, քանզի նրանից ուժ ու հավատ է ծորում։ Նրա հաղթանակի բերկրանքը վայելել ենք, ուստի մեծ հավատ կա՝ առ Էդգար Բոջուկյան։ Մեկը ես, որ իրեն եմ ընտրելու՝ Իմ Կիրովականի ապագան։ Մեղք է մեր դյուրահավատ ժողովուրդը, իրեն մի լավ առաջնորդ է պետք։ Սպասենք, տեսնենք, ինչ ձայների քանակ կհավաքի,-հույս հայտնեց բուժ աշխատողը։

-Դուք հարց եք տալիս, ես հիշում եմ տարիներ առաջ, մեր մշակույթի տանը, թե ո՞նց էին քաղաքային իշխանությունները մեծարում ու պատվում Էդգար Բոջուկյանին։ Էս կյանքը, էս ի՞նչ բեմ ա։ Հիմա, Էդգարն է կանգնած համայնքապետի տիտղոսը նվաճելու համար։ Ես, անկեղծ, կցանկանայի, որ իմ քաղաքի ղեկավարը լինի նա,-պատմում է հաց գնող կինը։

-Ինչքա՞ն կարել է անընդհատ սխալվել, գրո՛ղը տանի,-հուզված ասաց մի մանկավարժ,-Ինչու՞ եք անարժանիներին ընտրում ձեզ հովիվ ու տառապում, այ ժողովու՛րդ, մի՞թե ձեր նախկին ընտրություններից դուք դասեր չեք քաղում։ Այս ի՞նչ նվաստացուցիչ կյանքով է ապրում հայն այսօր, գլուխը կախ, գլխիկոր։ Սա ճանապարհ է, որ քայլում են միասին, բա սա մարդու համար նախատեսված մա՞յթ է,-զայրացած հարցնում է զրուցակիցս ու շարունակում,- Ո՛չ երկրի ղեկավար է նորմալ, ո՛չ տեղականը,այս ի՞նչ քաոս երկրում ենք ապրում, գնաճն էլ մի կողմից է հարվածում, բա մեր ազգը սրա՞ն է արժանի։ Մենք մեր հող ու ջրում ենք ցանկանում ապրել, ինչու՞ եք դրդում դառնանք գաղթական․․․։

Մեր այն հարցին, թե ո՞վ է ամենարժանին թեկնածուներից, ով ի զորու կլինի վանաձորի ծանր բեռը կրել,- զրուցակիցս պատասխանեց․․․

-10-ից մաքրամաքուրը, Մարտեր առանց կանոներիի մարզիչն է, աշխարհի չեմպիոն՝ Էդգար Բոջուկյանը։ Ես Բոջուկյան 3 եղբայրներին մոտիկից լավ ճանաչում եմ, միայն կասեմ, որ շատ կցանկանայի, որ իմ որդին նրանցից մեկի նման լիներ, այսքանը։

-Չեմ ուզում խոսել, որովհետև դեկտեմբերի 5-ի առավոտից հետո կա նաև 6-, 7-ի առավոտներ․․․․,-խուսափեց մեր հարցերից մի տղամարդ։

-Չեմ ճանաչում ոչ ոքի, ազիզ․․․

-Չգիտեմ, բայց ոնց որ Էդգարին տենք ընտրիլ։

Լ․Մ․