Ի՞նչ է թաքցնում պետությունից <<ԷՅ-ԹԻ-ՓԻ>> հիմնադրամը

07/11/2021 23:53
Ի՞նչ է թաքցնում պետությունից <<ԷՅ-ԹԻ-ՓԻ>> հիմնադրամը

Արարատի մարզի Խաչփարի բնակիչները համառորեն դիմում են մեզ՝ պնդելով, որ համայնքում գտնվող հայ-ամերիկյան <<ԷՅ-ՓԻ-ԹԻ>> բարեգործական հիմնադրամում, պետությունից թաքցվող գործարքներ կան։
Մեզ դիմած բնակիչները հրապարակայնորեն հարց են ուղղում հիմնադրամի համակարգող՝ Արթուր Հարությունյանին։
-Տնկիներն անվճա՞ր եք ստանում։
-Ու՞մ եք բաժանում, կամ՝ վաճառում։
-Հասույթի գումարները ու՞ր են հոսում։
-Ինչո՞ւ եք թաքցնում ձեր աշխատակիցների իրական թիվը։ Ձեր կայքում հրապարակված են աշխատակիցների մի մասը միայն։ Բա մյուսնե
՞րը․․․Հարկային տեսչությա՞նն եք խաբս տալիս։

-Ինչու՞ է բնակարանային գող՝ Նիկոլ Կարապետյանը ողջ օրը հսկում ձեր հիմնադրամի տարածքը, երբ, ըստ ձեզ, նա ձեր աշխատակիցը չէ։ Խաչփարում տեղյակ են, որ պարտքի՝ 2 հազար ԱՄՆ դոլարի դիմաց է աշխատում Նիկոլը, որը բռնագանձում է բրիգադիր՝ Արարատ Ալեքսանյանը։
-Ինչու՞ եք էլեկտրիկ Սիմոնի հրահանգով, Սերգեյ Ծատուրովին լևի փող տվել տարիներ շարունակ։
Հ․ Գ․ 1 Հույս ենք հայտնում, որ Արթուր Հարությունյանը կարձագանքի բնակիչների մտահոգող հարցերին, այլապես հակված են ենթադրելու, որ հիմադրամը լոկ վարագույր է՝ մութ գործարքների համար։
Հ․Գ․2 Հիշեցնենք, որ նույն Արթուր Հարությունյանը սպառնում էր մեր կայքին դատի տալ՝ <<հիմնադրամի գործերին>> խառնվելու և ԱՄՆ դեսպանին դիմելու համար։
Նարինե Հասրաթյան