Սևան ԲԿ-ն՝ KOVID սպասարկող հիվանդանոց
23/10/2021 12:22
ԱՆ մեր լրատուն հայտնում է, որ դեռևս մեկ ամիսը կառավարել չբոլորած, նորանշանակ տնօրեն Արամ Նիկողոսյանի ղեկավարած Սևան ԲԿ-ն դարձել է KOVID սպասարկող ծանրաբեռնված հիվանդանոց, և, որ այլևս տեղ ու մահճակալ չկա՝ հիվանդներ ընդունելու համար։
Բանն այն է, ըստ մեր լրատուի, որ Արամ Նիկողոսյանի և ԱՆ –ի համատեղ նախաձեռնությամբ Սևան ԲԿ-ում բացվել է KOVIDI-ի բաժանմունք։
-Արդեն 3-րդ օրն է, որ տնօրենը գիշերում է հիվանդանոցում, հսկում պատվաստանյութերի հասանելիությունը, պատվաստումային գործընթացը , կարգավորում հիվանդների սննդի բարձր որակավորումը,-պատմում է մեր զրուցակիցը,-Բացի այս, թարմացվում է բուժանձնակազմը։ Արամ Նիկողոսյանի որոշմամբ, նեղ նոր մասնագետներով է համալրվում ԲԿ-ն։
-Նորանշանակ տնօրենի աշխատանքային մեկնարկը խոստումնալից է՝Սևանի ԲԿ-ն կարգի բերելու և մարզային հիվանդանոցի զարգացման ֆոնին,-հավաստեց ԱՆ մեր լրատուն։
Հ․Գ․ Սևան ԲԿ-ի բակում ականատես եղանք հիվանդ այցելունների մեծաքանակ խմբերի։
Տպավորություն էր, որ այս 3 շաբաթների ընթացքում եռապատկվել էր այցելուների թիվը, տարածաշրջանի բնակչության վարակման դեպքերի ավելացման ու ԲԿ-ի հեղինակության բարձրացման հաշվին։
Անի Մադոյան

- Հասարակության փոխարեն ունենք մարդկային զանգված
- «Սուրմալուի» ոդիսականը. Ով է սեփականատերը, ինչու միլիոնների եկամուտ բերող տոնավաճառը հրդեհաշիջման համակարգ չունի
- Զոհվածների թիվը հասել է 7-ի․ անհետ կորածներից մեկը ողջ է գտնվել
- Հայտնի են զոհվածների ու անհետ կորածների անունները
- Զինծառայող է մահացել
- Կրիշտիանու Ռոնալդուն արգելել է որդուն բջջային հեռախոս ունենալ
- Սուրմալու․ Զուգադիպությու՞ն, թե՞․․․
- Զոհերի թիվն այս պահի դրությամբ 2 է
- Ա․ Իշխանյան․ «Պայթյու՞ն, թե՞ դիվերսիա»
- Մեկ զոհ 57 տուժած․ "Սուրմալու" շուկայում պայթյունի պահը (տեսանյութ)