Միամիտ Արմենը հավատում է, որ եկել է իր աստեղային ժամը

16/10/2021 13:27
Միամիտ Արմենը հավատում է, որ եկել է իր աստեղային ժամը

2000թվականից մինչեւ 2018 թվականը ոստիկանական համակարգում աշխատած, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին, հավանաբար ոչմեկ էլ չհիշեր, եթե չլիներ 2020թվականի չարաբաստիկ պատերազմը, որից հետո գործող իշխանություններին հասարակության ուշադրությունը շեղելու համար հատուկ մեյմուններ էին պետք՝ ամբախ-զամբախ խոսելու եւ հակասական տրամադրություններ ստեղծելու համար։
18 տարի ՀՀԿ-ին անձնվիրաբար ծառած, արդյունքում հանրապետական ՃՈ վարչություն հասած Արմեն Խաչատրյանն էլ այն մարդկանցից մեկն էր, ով անհեթեթ ու անպատասխանատու հայտարարություններով ու կեղծ լուրերով պետք է շեղեր հասարակության ուշադրությունը։ Երբեմնի «գայիշնիկը» իդեալական կատարում է հանձնարարականը, ու դրա համար էլ մեկ գիշերվա մեջ ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմեն Խաչատրյանն ինքնավստահ ինքն իրեն հռչակել է մարզում Նիկոլի լիազոր դեսպան ու ներկայացնում, որ ինքն է մարզում որոշիչ դերակատարում ունեցողը եւ իշխանությունների կողմից «դաբռո» բաժանողը։
Իշխանական փայլը, սակայն, կուրացրել է խեղճ Արմենին՝ չի էլ նկատում, թե իրականում ինչ է կատարվում իր թիկունքում։ 
Բանն այն է, որ մարզում իշխանությունների ֆավորիտը փոխմազրպետ Նարեկ Բաբայանն է, ով գորշ կարդինալ է խաղում, եւ վերահսկում ու մարիոնետի պես խաղացնում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին ու Արմեն Խաչատրյանին ( Այս երկուսը մարզում ստացել են՝ Մելանյա եւ Արմենուհի անունները։ Հեղ.)։

Իսկ միամիտ Արմենը հավատում է, որ եկել է իր աստեղային ժամը, ու մի նեղ շրջապատում ասել է՝ «Ես ի՞նչ պակաս Լիսկա եմ, հիմա չկա Լիսկան, բայց կամ ես»։

Ինչպե՞ս են այս ամենին վերաբերվում գորիսեցիները՝ անլուրջ։

-Արմենուհի՛, 50 տարեկանից հետո լավ տղա չեն տառնում Հիմա քամակդ էլ ճղես լավ տղա չես տառնա։ Շտեղ նստում, ասումա՝ առաջ Լիսկան էր որոշողը, հիմա՝ ես։ Լիսկան գոնե տղա էր, տու՝ ընդամենը տռասի նախկին գայիշնիկ․․․


Արմեն Սարգսյան