Վալոդիկ տու հըմանչում չե՞ս՝ շիշ փռնողներին ես պիրալ մեր վրա՞։

15/10/2021 22:10
Վալոդիկ տու հըմանչում չե՞ս՝ շիշ փռնողներին ես պիրալ մեր վրա՞։

-Տու հի՞նչ մարդ ես, տու նամուս չունե՞ս։ Գորիսում շրջապատ չունե՞ս, վեր դրսից ես տղա պերում։ Տու չես գիդու՞մ վեր կուրուսեցու վրա մատ թափ տվող չի ինիլու, - գորիսեցիների զայրույթն անսահման է՝ Վլադիմիր Աբունցին քաղաքապետ դարձնելու համար, հրապարակ են հանել ՔՊ-ի  արտիլերիան ու ներկայացնում են, որ Գորիսն իրենց հետ է։
Բանն այն է, որ ժամեր առաջ, քարոզարշավը ՔՊ-ն եզրափակեց քայլերթով, որին մասնակցում էին թվով մինչեւ 100 տեղացիներ, իսկ մնացածը ՔՊ ակտիվն էր իր հավատարիմ յուրայիններով։
-Վալոդիկ տու հըմանչում չե՞ս՝ շիշ փռնողներին ես պիրալ մեր վրա՞։ Տու քու մարթկանց հընեյիր, թա կոխքիդ մարթ չի մընացալ, սաղոնքը թիքում են իրեսիդ ու ասում "ճամբարափոխ քամելյոն"։

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ քարոզարշավի ողջ ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորները եղել են Գորիսում ու աջակցել իրենց թեկնածուին։ Մարդկանց հատկապես զայրացրել է այն փաստը, որ բնակիչների հետ անհատական հանդիպումներից խուսափել են պատգամավորները, իրենց հուզող հարցերը թողնելով անպատասխան։


Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, այսօր Գորիս պետք է այցելեր նաեւ ՔՊ կուսակցականապետ Նիկոլը, սակայն վերջինս այդպես էլ չեկավ, Սյունյաց Ողջույնները, հավանաբար, դեռ թարմ են նրա հիշողության բավիղներում։


Աննա Գրիգորյան