Ընկեր Մարգոն (Գորիսի համալսարանի ռեկտորի թեկնածուն) դպրոց է տանում Վալոդիկին (ՔՊ Գորիսի համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցը)

15/10/2021 19:30
Ընկեր Մարգոն (Գորիսի համալսարանի ռեկտորի թեկնածուն) դպրոց է տանում Վալոդիկին (ՔՊ Գորիսի համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցը)

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 17-ին Գորիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ են: Այստեղ ՔՊ թեկնածուն է Վլադիմիր Աբունցը՝ նույն Վալոդիկը: Նույն ցուցակի 12-րդ համարն է Գորիսի համալսարանի դեկան ընկեր Մարգոն, ով հատուկ զբաղվել է Վալոդիկի կրթությամբ:

Վալոդիկի կենսագրության մեջ գրված է, որ ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը: Ասեկոսեներ կան, որ նա բազմաթիվ ուսանողների է այստեղ ավարտեցրել՝ առանց դասերի հաճախելու: Ընկեր Մարգոն Վալոդիկին 2012թ. ավարտեցրել է նաև Գորիսի համալսարանը:

Երբ հարցրինք համալսարանի դասախոսներին, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքապետի թեկնածուի մասին, նրանք ասացին որ որևէ անգամ Վալոդիկին չեն տեսել համալսարանում ու նրա գնահատականները ստացել է ընկեր Մարգոն:

Ասում են, որ ընկեր Մարգոն կլորիկ գումարի դիմաց ստացել է գնահատակները մարդկանց շանտաժ անելով ու քծնելով, իսկ երբ չհավատացինք այս տեղեկությանը, դասախոսներից մեկն ասաց. «Գնացեք Մեղրիի տամոժնին ու ստուգեք, Վլադիմիր Աբունցը որևէ բացակա ունի՞ դասերին մասնակցելու համար»: 

Մենք հիմա էլ չենք հավատում, որ հնարավոր է առանց դասերի հաճախելու ավարտել իրավաբանական բաժինը, բայց Գորիսում պնդում են, որ ընկեր Մարգոն այդ գործի մասնագետն է:

Նա մի քանի տարի առաջ ներքաշված է եղել Գորիսի համալսարանի կոռուպցիոն պատմության մեջ, որի համար նրան դեկան են նշանակել: Ասացին նաև, որ հիմա էլ ՌԴ-ում գտնվող ուսանող պահելու համար քրեական գործ կա հարուցված ընկեր Մարգոյի վրա:

Դարձյալ չհավատացինք, բայց ահա այն, որ՝ ընկեր Մարգոն տարիներ շարունակ անհամատեղելի պաշտոններ է զբաղեցնում Գորիսի համալսարանում և «Սյունիք» ինստիտուտում, դա անժխտելի է:

Վերջինս ասաց նաև, որ նրա քեֆին չեն կպնում, քանի որ հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի իրավապաշտպանի ընկերուհին, ում հետ վերջերս հանցանք են գործել Գորիսի համալսարանում՝ ավարտական գրավոր վաճառելով, բայց դեռ քրեական գործ չի հարուցվել:

Ընկեր Մարգոյի գործին միջամտած մեկն էլ ասաց, որ երախտամոռ ընկեր Մարգոյին դժվար ժամանակներ են սպասվում, քանի որ գործեր կհարուցվեն ոչ միայն վարչական, կոռուպցիոն հարցերով, այլ նրա դոցենտ դառնալու, առանց պաշտպանելու դեկան նշանակվելու և ուրիշ հարցերի համար, որոնք անգամ ինքը չի պատկերացնում:
Այնպես որ,Արմենչիկ, Վալոդիկ կույսերի շարքից բացակա չդնեք ընկեր Մարգոյին, ով երկու դիպլոմ է տվել Վալոդիկին, որ դառնա քաղաքապետ, իսկ իրեն էլ դարձնի Գորիսի համալսարանի ռեկտոր:
Ա. Մինասյան