Դիլիջանի հանրահայտ ու պահանջված դեմքը․ Արա Մարտիրոսյան

15/10/2021 18:05
Դիլիջանի հանրահայտ ու պահանջված դեմքը․ Արա Մարտիրոսյան

 Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս կիրակի համայնքի ավագանու համամասնական ընտրություններ են նշանակված։

Մեր կայքի սոց և բլից հարցումներից պարզ դարձավ, որ Դիլիջանի հանրության ճնշող մեծամասնությունը հակված է ավագանու քվե տալ նախկին համայնքապետի տեղակալ՝ Արա Մարտիրոսյանին։

90-ականներին, երկրի համար դժվար ու պատասխանատու ժամանակահատվածում, պատերազմական օրերին , երիտասարդ, 26 ամյա՝ Արա Մարտիրոսյանն ավարտելով Երևանի ԺՏԻ-ը՝ տնտեսական և սոցիալական պլանավորում մասնագիտությամբ, նշանակվում է ՀՀ Կենսաթոշակային ապահովության ֆոնդի Դիլիջանի բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ, հետագայում՝ բաժնի պետ,ժամանակներ անց՝ տարածքային կենտրոնի տնօրեն։

Երիտասարդ ու կենսուրախ երիտասարդի անմիջական շփումը Դիլիջանի լայն խավերի հետ՝ ձևավորում է համայնքապետարանի հետագա աշխատակազմի քարտուղարի, այնուհետ՝ համայնքապետի տեղակալի և ավագանու կերպարը։ Շուրջ 50 տարվա կենսագրություն՝ պետական համակարգում։ Դիլիջանում, անգամ մանկապարտեզի երեխան է ճանաչում Արա Մարտիրոսյանին։

-Մարտիրոսյան Արան առաջին հերթին մարդ է, նոր պաշտոնյա, նա ոչ-ոքի սպասեցնել չէր տալիս ընդունարանում։ Աշխատել է մաքուր, որի պատճառով մեծ հարգանք է վայելում քաղաքում։ Նրա հորն էլ են անսահան հարգում, ով աշխատել է անտառտնտեսությունում,-պատմում է տաքսու վարորդներից մեկը,-Նրանից լավ ղեկավար ու կառավարիչ դուրս կգա։ Լավ ընտանիք ունի, կինը՝ Զարա Թումանյանը, Միջազգային դպրոցի վարիչն է, որդին՝ Հայկն, ուսանում է Հոլանդիայում, մյուսը՝ Վահեն, ԱՅԲ դպրոցում է սովորում,-ավարտեց խոսքը մեր զրուցակիցը։ Արա Մարտիրոսյան թեկնածուի մասին, ով քվեաթերթիկի  5-րդ համարն է, պատմում է Դիլիջանի դպրոցի նախկին տնօրեն Կամո Խաչատրյանը։

Տես՝ տեսանյութը։

Գ․Մ