Ծրագրեր իրականացնողը, միջազգային կառույցներ կամրջողն ու լավ հայուհին

15/10/2021 17:42
Ծրագրեր իրականացնողը, միջազգային կառույցներ կամրջողն ու լավ  հայուհին

Դիլիջանի համայնքի ավագանու իր թեկնածությունն է առաջադրել նաև Արմինե Հովհաննիսյանը, ով ներկայանում է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով։ Երիտասարդ ու նախաձեռնող, սոցիալական ոլորտի գիտակ, 41-ամյա՝ Արմինե Հովհաննիսյանին Դիլիջանում, ճանաչում են գրեթե բոլորը։

Դիլիջանի սոցիալական համագործակցության աշխատանքները համակարգող խորհրդի անդամ՝ Ա․ Հովհաննիսյանն ավարտել է Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանը, վերապատրաստման դասերի մասնակցել Գերմանիայում, Լեհաստանում և Ռուսաստանում։

Դիլիջանում, պատմեցին, որ Ա․ Հովհաննիսյանը ՌԵՆԿՈ ընկերության աշխատակից է եղել, մասնակցել է Ռուբեն Վարդանյանի զարգացման հիմնադրամի գործունեությանը։ Իրականացրել է բազմապիսի ծրագրեր՝ բարեգործական հիմնադրամների, միջազգային կառույցների հետ։

Հիմնադիրն է՝ սոցիալական ձեռնարկատիրության և նախաձեռնողական խմբի։ Ներկայումս, Ա․ Հովհաննիսյանը ղեկավարում է Դիլիջանի համայնքային կենտրոնը, հանդիսանում է տարածաշրջանի գյուղերում և Դիլիջանում նաախագծեր և ծրագրեր իրականացնող համահեղինակ։

Թիկունքային ակտիվ աշխատանքներ է կատարել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ սատարելով հայոց բանակին։

-Կյանքիս սկզբնական շրջանում, 4 տարիների ընթացքում բնակվել եմ ՌԴ–ում,-ասաց Արմինե Հովհաննիսյանը,- Ինձ հաճախ տանջում էր այն միտքը, որ ես իմ երկրում կարող անձ եմ, հայրենիքիս համար պիտի արարեմ, լինեմ պիտանի,այս առումով, ընտանիքիս հետ լքեցինք ՌԴ-ն և վերադարձանք Դիլիջան։ Այո՛, ես ուզում եմ լինել ողջամիտ կառավարող, ով կկարողանա Դիլիջան համայնքը արդյունավետ ու համարժեք ծառայությամբ դնել զարգացման ռելսին։ Քաղաքում, խթանելով կրթությունը, սպորտը,մշակույթը, հասարակական սեկտորի զարգացումը,-հավաստիացրեց Արմինե Հովհաննիսյանը։ Վերջինիս բնութագրում է <<Դիլիջան>> թերթի խմբագիր՝ Ալբերտ Սիմոնյանը։ Տես՝ տեսանյութը։

Գ․Մ․