Վա՜խ, Դիլիջա՜նս․․․Արմեն Ոլիխանյան

15/10/2021 17:31
Վա՜խ, Դիլիջա՜նս․․․Արմեն Ոլիխանյան

 Դիլիջանում, ավագանու համամասնական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակով առաջադրված է նաեւ, նախկին զինկոմ, գնդապետ՝ Արմեն Ոլիխանյանը։ Ռուսական կրթությամբ, 90-ականների պատերազմի թոհ ւբոհով անցած այս անձի մասին, Դիլիջանում, հատկապես, ավագ սերնդի մարդիկ, առանձնահատուկ հարգանքով էին խոսում, ընդգծելով վերջինիս մարդկային ու մտավոր արժանիքների մասին։

-Կարող ուժ է,-ասում էին հայրենակիցները,- Իր ծննդավայրն անսահման սիրող անհատ է։

Արմեն Ոլիխանյանը հեռախոսազրույցում տեղեկանալով, որ մեր կայքը բնակչության շրջանում բլից հարցումներ է անցկացնում, Երևանից անմիջապես եկավ Դիլիջան ու հանդիպեց մեզ։ Խնդրեց իր ավտոմեքենայով շրջել քաղաքում ու ցույց տվեց այն ակնառու թերություններն ու բացթողումները, որոնց պատճառով, երբեմնի զբոսաշրջիկների սիրված քաղաքը մատնվել էր անտերության։

Դիլիջանի հենց կենտրոնում արածում էին կովերը։ Էլեկտրական սյուները թեքված ու ծռված էին անճոռնի տեսքով, ներհամայնքային ճանապարհներն՝ անմխիթար վիճակում։

Քաղաքի «Լճափ» զբոսայգին լքված ու անտեր էր՝ իր քանդված ճանապարհով։


-Վա՜խ, Դիլիջա՜նս․․․,-կրկնում էր Ա․ Ոլիխանյանը,- Կնոջս՝ Սուսաննայի հետ աշխարհ ենք ման եկել, բայց մեզ Դիլիջանն է ձգել, հավատացեք։ Աշխարհում, ոչ մի տեղ այսպիսի գեղեցիկ հեքիաթ չկա, ինչպիսին Դիլիջանում է,-ասում է թեկնածուն,-Բուժական քաղաքում այսօր, ցավոք, առողջարանների փոխարեն, լցված է հյուրանոցներով ու հյուրատներով։Արժեքներն այստեղ ոչնչացվել են ու կորել,ամեն ինչ այստեղ բիզնես ու շահույթ է հետապնդում, իմ երբեմնի չքնաղ քաղաքում։ Այս ամենի համար եմ առաջադրել թեկնածությունս։ Ես և բժշկուհի կինս ապահովված ընտանիքի զավակներ ենք եղել, մեր նպատակը քաղաքը զարգացնելն է, ոչ թե՝ բյուջեի միջոցները։

Գ․Մ․