Պատգամավորը հսկել է, որ Տիգրան Ավինյանը խաղաղ ճաշի

15/10/2021 01:10
Պատգամավորը հսկել է, որ Տիգրան Ավինյանը խաղաղ ճաշի

HZHAM․am-ի հավատարիմ ընթերցողները, այսօր լուսանկար են ուղարկել եւ մակագրել՝
«Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 14։00-ից մինչեւ 15։00-ը, Գորիս քաղաքի հայտնի «Խորեայի ձորում» ճաշում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝    Սիսիանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։ Իսկ այդ միջոցին, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն(լուսանկարում։ Հեղ․) ու տարածքի հարկային տեսչության պետը դրսում կանգնած հսկել են, որ Տիգրան Ավինյանի սեղանին ոչ մեկ չմոտենա ու նրա հանգիստը չխանգարի։ Մենք ըսենց բան տեսած չկայինք, որ 60 տարեկան մարզպետը ստայանչիկություն անի, դե Արմեն Խաչատրյանի դեպքում նորմալա՝ ինքը հոգովելա ինսպեկտոր ԳԻԲԴԴ»։
Լուսանկարն ուղարկող քաղաքացին տեղեկացնում է նաեւ, որ փողոցով անցուդարձ անող մարդիկ խիստ ուշադրության տակ են առնված եղել, ու իրեն չի հաջողվել որակով լուսանկարել, ինչպես նաեւ տեղեկացնում է, որ երբ Տիգրան Ավինյանը բերանը ձեռքով սրբելով դուրս է եկել, Արմեն Խաչատրյանն առաջ է ընկել ու ասել՝ եկեք նստեք իմ մեքենայի դիմացը, ես հետետում կտեղավորվեմ։
Աղբյուրի փոխանցմամբ, հենց այդպես «հետեւում տեղավորված» էլ հեռացել են ռեստորանի տարածքից։