ՀՀԿ-ականները կքնին-կհելնին պաստպորտով ՔՊ-ական դարձած կեղնին

15/10/2021 00:50
ՀՀԿ-ականները կքնին-կհելնին պաստպորտով ՔՊ-ական դարձած կեղնին

-Ինքնահոսի թողնված Արթիկ,-այսպես են բնութագրում արթիկցիները առաջիկա ՏԻՄ ընտրությունները իրենց քաղաքում։


2018թ-ից մինչ օրս արթիկցիների համար դեռ քաղաքի նախընտրած ՔՊ-ական թեկնածուին չեն տեսնում։Քաղաքապետ  Մխիթար Վարագյանը ժամանակ առ ժամանակ, քաղաքացիների շրջանում հայտարարում է, որ ինքն է լինելու իշխանությունների քաղաքապետի սրտի թեկնածուն եւ հավատում է ինքն իր ասածին, սակայն, համաքաղաքացիները այդ հարցում թերահավատ են։

Մ․ Վարագյանից հետ չի ընկնում նաեւ Գետափ գյուղի նորելուկ ՔՊ-ական Շիրակ Խաչատրյանը, որը վերջերս դարձել է Մ․ Վարագյանի իրական մրցակիցը՝ հանուն Արթիկի քաղաքապետի աթոռի։ Այս պաշտոնին տիրանալու մոլուցքով տարված, իրար դեմ ելած ՀՀԿ-ական քաղաքապետի եւ գյուղապետի վրա զարմացած են արթիկցիները։
-Վարագյանն էլ է հին Հանրապետական, էլ կուսակցություն չկար , որ չփոխեց։ Շիրակի հերն ու մերն էլ, մոլի ՀՀԿ-ական են եղել, էդ ինչպե՞ս եղավ, Շիրակը նորից վերածնվե՞ց, որ դարձավ պասպորտով ՔՊ-ական։ Մի հատ գետափցիներին հարցրեք, պետությունը մենակ գյուղապետարանի աշխատողների համար է վարձատրում էդ գյուղին, մի հատ հետաքրքրվեք տեսեք քանի՞ աշխատող կա էդ գյուղապետարանում։ Մի բուռ գյուղ է, մենակ դպրոց ունի, էն էլ Շիրակի՝ գյուղապետի մաման է տնօրենը քանի տարի է, գյուղը որ կողմը ուզեցին շուռ տվեցին, հիմա դարձան անմեղ գա՞ռ։ Արթիկին միայն ծնունդով արթիկցի քաղաքապետ ենք ընտրելու, եթե իշխանություններն էլ զոռի դրսից մեկին բերեն, էդ քաղաքապետը երկար չի դիմանա,-ասում են արթիկցիները։
Քաղաքում խոսում են, որ քաղաքապետի տեղական Արտակ Հարությունյանը նույնպես ցանկություն ունի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու այլ դաշինքով, սակայն, չգիտես ինչու վախենում է։ Այսինքն, ինչպես արթիկցիներն են պատմում քաղաքապետ Մ․ Վարագյանը եւ տեղակալ Ա․ Հարությունյանը միմյանցից են վախենում։ Մի քանի տարի է, ինչ քաղաքացիների շրջանում խոսում են, որ քաղաքապետի եւ տեղակալի միջեւ վաղուց սառը պատերազմ է ընթանում, սակայն, վերջիններս սիամական զույգեր դարձած չեն կարողանում միմյանցից բաժանվել, քաղաքում գործող <Ույուտ> շինարարական ապրանքների առեւտրի կենտրոնը, որը պատկանում է Ա․ Հարությունյանին, քաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող միակ մատակարարն է եղել, դրանց տակ շատ կեղտեր կան-բազմանշանակ հայացքներով պատմում են քաղաքացիները։

Արմինե Մանուկյան