Թիրախում անհնազանդներն են

15/10/2021 00:22
Թիրախում անհնազանդներն են

Արարատի մարզի ոչ յուրային տնօրենների կադրային ջարդ է սկսվել։ ՏԻՄ համամասնական ընտրություններին ընդառաջ, վերջերս տնօրենները հաճախակի են հրավիրվում մարզպետարան, որոնց մարզային իշխանությունները սառնասրտորեն հրահանգում են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել։ Մարզի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ովքեր պարզաբանում են պահանջում դիմում գրելու համար, նրանց պատասխանում են՝
-Գնա ֆեյսբուքդ բացի կիմանաս, թե ինչ ակտիվ ես սոցցանցերում։ Էսպես կարճ, կոնկրետ ասում են պետք է գնաս,-փոխանցում են մարզի մտավորականները եւ ավելացնում, որ շատերը հլու հնազանդ լքելու են իրենց գործը եւ չեն պայքարելու, համարելով, որ քայլականներին մերժելը թանկ կնստի իրենց վրա, այսինքն, մի օյին կբերեն իրենց գլխին․․․։  
Արմինե Հակոբյան