Մարզպետն ու մարզի ԱԱԾ պետը պատուհանից ծիկրակելով հետեւել են դատավարությանը

15/10/2021 00:08
Մարզպետն ու մարզի ԱԱԾ պետը պատուհանից ծիկրակելով հետեւել են դատավարությանը

Այսօր՝ 14.10.2021թ., Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Սիսիան խոշորացված համայնքի նախկին  ղեկավար, ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Սարգսյանը, 20 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ կարձակվի։
Ավելի վաղ, դատարանը 30 մլն դրամ գումար էր սահմանել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու համար։
Ուշագրավ է, որ դատավարության ընթացքում, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու ԱԱԾ Սյունիքի մարզի բաժնի պետը պատուհանից լուռ հետեւում էին, հավաքված մարդկանց ու շարժին։ Իսկ պատուհանից պոկվում էին, դատարանի հայտարարած ընմիջումներին, միայն։

Ըստ ականատեսի, մարզպետ Մելիքսեթն այնքան է միջնամատն ու ցուցամատը կրծել, որ չի էլ նկատել, թե ինչպես է բերանի հատվածը արյունոտվել, իսկ երբ լսել է գրավի դմած ազատվելու մասին տեղեկությունը, ձեռքը խփել է սեղանին ու գեռացել․«Թքի՛նք, սրանց ռեյտինգը թռավ․․․»։