Ա․ Ղուկասյան «Մենք սիրում ենք Գյումրին ու ամեն ինչ անելու ենք հանուն Գյումրիի»

10/10/2021 23:28
Ա․ Ղուկասյան «Մենք սիրում ենք Գյումրին ու ամեն ինչ անելու ենք հանուն Գյումրիի»

ՀՀԿ Գյումրու ավագանու համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը երկար տարիներ աշխատելով պետական ապարատում, հասցրել է շահել  շատերի հարգանքն ու վստահությունը, ներկայացնում են թեկնածուի համաքաղաքացիները եւ մարզում նրան ճանաչողները։
 Այսօր էլ <Մե՛նք ենք, մեր Գյումրի՛ն> կարգախոսով համաքաղաքացիներին հետ հանդիպումների ընթացքում թեկնածուն վստահեցնում է, որ ժամանակի հրամայականն է, որպեսզի հարազատ ծննդավայրի՝ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում ուժեղ ու կենսունակ տեղական ինքնակառավարման համակարգըկայունանա։ Ըստ Ա․ Ղուկասյանի, քաղաքային կայուն տեղական իշխանություն կառուցելու ու համառ աշխատանքի միջոցով միայն Գյումրիի զարգացումն իրատեսական կլինի։

ՀՀԿ թիմը կարեւորելով յուրաքանչյուր գյումրեցի ընտրողի քվեն, համոզված է, որ առանց հանրության վստահություն հնարավոր չի կյանքի կոչել քաղաքի համար ամենաիդեալական ծրագրերը եւ քաղաքացիների վստահության դեպքում միայն հնարավոր կլինի հաղթահարել նույնիսկ ամենաանհաղթահարելի խոչընդոտները։
-Ցանկացած նախընտրական ծրագիր ու խոստում պետք է հիմնվի առաջին հերթին ու առավելապես իրատեսության ու հասանելիության սկզբունքների վրա։ Հենց այդ սկզբունքներն են մեր թիմին նախընտրական ծրագրի առանցքները։ Այո, մենք, ինչպես բոլոր գյումրեցիները, երազում ենք ու ցանկանում ենք Գյումրին տեսնել աշխարհի ամենազարգացած քաղաքների շարքում։ Միեւնույն ժամանակ, սակայն, գիտակցում ենք առնվազն մեկ ընտրական փուլում այդ նպատակի անիրագործելիությունը, հետեւաբար մեր ծրագրում ներառել ենք միայն իրատեսական եւ հասանելի դրույթները։ Համայնքային միջոցների անբավարարությունը ստիպում է մեր ծրագրերում առաջնորդվել եւս մեկ կարեւորագույն սկզբունքով՝ ծախսերի առավելագույն արդյունավետության կանխադրույքով։ Այդ մոտեցման կենսագործման մեծապես նպաստելու են մեր կողմից որդեգրված մյուս սկզբունքները՝ առավելագույն թափանցիկություն եւ հաշտվողականություն, ինչն ապահովելու ենք առաջին հերթին ավագանու ինստիտուտի արդյունավետ աշխատանքի եւ Գյումրիում քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների, զանգվածային լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների եւ սփյուռքում մեր համայնքների եւ արտերկրի քույր քաղաքների հետ գործուն համագործակցությամբ։ Մենք սիրում ենք Գյումրին ու ամեն ինչ անելու ենք հանուն Գյումրիի շենացմանն ու զարգացմանը>-իր խոսքը ուղղելով գյումրեցիներին ասում է Արտյոմ Ղուկասյանը։
Հոկտեմբերի 17-ին Գյումրի քաղաքում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններում ՀՀԿ նախնտրական ծրագրերում ընդգրկված են նախաձեռնող ու վերահսկող ավագանու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, տրանսպորտի, կոմունալ տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության եւ սպորտին վերաբերող մի շարք ծրագրեր։ Ինչպես նաեւ զբոսաշրջության, սոցիալական ծառայությունների, առողջապահության, բիզնեսի եւ մի շարք ոլորտներում։
Ինչպես Արտյոմ Ղուկասյանն է նշում, որ ՀՀԿ իշխանությունների տարիներին Գյումրի քաղաքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, այնպես էլ քաղաքի տարբեր թաղամասում  գյումրեցիները չեն մոռացել, թե ինչպես էին հանրապետական ղեկավարները, իրենց անակնկալ զանգերով բնակարանի կամ մի շարք սոցիալական աջակցությունների խնդիրներ լուծել։ 
Հ․Մ․