Նիկոլ Անհողի վիլնյուսյան խայտառակությունը (լուսանկար)

08/10/2021 09:17
Նիկոլ Անհողի վիլնյուսյան խայտառակությունը (լուսանկար)

Հոկտեմբերի 3-ից 4-ը Լիտվայում գտնվող Նիկոլ Անհողը հոկտեմբերի 3-ի երեկոյան Վիլնյուսում հանդիպել էր Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ...
Ինչպես հետագայում պարզվեց այդ հանդիպմանը լավագույն դեպքում մասնակցել է 13-15 մարդ և դա այն դեպքում, երբ Լիտվայում, տարբեր տվյալների համաձայն ապրում է 2-2,5 հազար հայ...
Սա խայտառակություն է Նիկոլ Անհողի համար, ով, ինչպես երևում է, բացարձակ վատ չի զգացել այդ հանդիպում կոչվածից... Նա ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է... Բայց իրականում դա խայտառակություն է, երբ Լիտվայում բնակվող 2-2,5 հազար հայկական սփյուռքից Հայաստանի վարչապետի հետ հանդիպման են գալիս ընդամենը 13-15 մարդ... Կա երկու տարբերակ. կամ Լիտվայի հայությունը արհամարհել է Նիկոլ Անհողին՝ ցույց տալով իր հակակրանքը կապիտուլյանտի հանդեպ, կամ էլ դեսպանատունն է վատ աշխատել... Բայց ես հակված եմ առաջին տարբերակին, քանի որ որևէ ինքնասիրություն ունեցող հայ չի ցանկանա հանդիպել մեկին, ում գրեթե ամեն օր նվաստացնում են Բաքվից և Անկարայից...
Հ.Գ. Լուսանկարում, առաջին շարքում պատկերվածները, որքան հասկանում եմ, դրա հետ Լիտվա մեկնած պաշտոնական պատվիրակության անդամներն են... 

Գագիկ Համբարյան