Ահազանգում են այնթապցիները

04/10/2021 23:33
Ահազանգում են այնթապցիները

Քաղաքամերձ Այնթապ համայնքից բնակիչները ահազանգելով HZHAM.am կայքին տեղեկացնում են, որ գյուղում գործող «Ինեսա» սուպերմարկետի հացի մատակարարները զուրկ են տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից։
-Սուպերմարկետի  հարեւանությամբ գործող հացի փուռը հաց է ուղարկում  ու մենակ տեսնեք ինչ կեղտոտ շորերով ու ձեռքերով են հացը բերում խանութ։ Գյուղից ով մտնում է սուպերմարկետ հաց եւ այլ մթերքներ առնելու տեսնում են, թե ինչպես է հացը բերվում խանութ վաճառքի, հացի փռի աշխատողների կողմից։ Սննդի տեսչությունը մի՞թե երբեք չեն եկել, չեն տեսել, թե ոնց են սպառողներիս սնունդ  հրամցնում,-դժգոհում են զանգահարող բնակիչները։