Գյումրի. Պետականություն կկորցնինք` արտահերթ ու հերթական ընտրություն կխաղցնեն

30/09/2021 11:16
Գյումրի. Պետականություն կկորցնինք` արտահերթ ու հերթական ընտրություն կխաղցնեն

Գյումրի քաղաքում հոկտեմբերի 17- ին կայանալիք ավագանու համամասնական ընտրությունները քաղաքացիներին այնքան էլ չեն հետաքրքրում։ Գյումրեցիները այս ընտրությունների նկատմամբ անտարբերության դրսեւորումը կապում են 44-օրյա պատերազմի ան օրերի, մեր երկրի սահմանների անհանգիստ իրավիճակներով։
-Զրուցենք, բայց միայն առանց լուսանկարների, կան մարդիկ, որ մեզ սխալ կհասկանան։ Հարեւան, բարեկամ, մեր կարծիքների համար մեզ կդարձնեն իրենց միջի սպիտակ ագռավը, հավաս չունինք, մենակ ձայնագրվենք,-մինչեւ զրուցելը համաձայնեցնում են քաղաքացիները։
-Էսօրվա օրով մեր երկրին խաղաղություն է պետք, ինչ քաղաքապետի մասին է խոսքը։ Խելռանք էս ընտրություններին ձեռը, էլ արտահերթ, էլ հերթական զզվանք էլի։ Երկիր չի մնացել հարգելիս, հեչ մեկին էլ չենք վստահե, էլ վերեւներին էլ չենք վստահե, ինչ-որ մի կերպ ապրում ենք, շնչում ենք, ուտում ենք, ուրիշ ոչ մի բան։ Էստեղ երկիր չկա, մենք, որ երկիր ունենայինք էսքան մեր քյորփեքին զոհ չէինք տա։ Շուտով թշնամին կհելնի կըսե Ամասիան ու Աշոցքն էլ մերն է, սրանք էլ կհամաձայնվեն։ Մենք ինչ պետք է անե՞նք։ Փոխանակ միավորվենք ազգովի, մեր պետականությունն ու ազգին փրկենք բնաջնջումից, իրարից պաշտոն կփաղցնեն։ Սաղ օրը իրար երես կչանգռտեն ու կվիրավորեն, իրենցից էս ժողովուրդը ի՞նչ սովորի։ Հիմա էլ կսպասենք, թե քարոզարշավի գան ինչ պետք է կրկեն, էտ տարբերակն է, ուրիշ հետաքրքրություն չկա, մարդկանց հոգեբանության մեջ հավատը մեռել է։ Էդ օրեն էլ գնանք մեր քաղաքացիական պարտքը տանք, գան մեր տները վեր ընկնենք>-պատմում են Մուշ թաղամասի բնակիչները։
Բնակիչները պատմում են, 2010թ․ նորաստեղ Մուշ թաղամասում 5000 ընտանիք բնակարաններ է ստացել իրենց զանգահարել եւ տեղեկացրել, որ բնակարանների բալանիները կարող են ստանալ։
-Սերժի օրոք սարքեցին էս շենքերը, մեզ տեղավորեցին։ Հիշում ե՞ք, որ Սերժ Սարգսյանը Սամվել Բալասանյանի գլխին մատը դրեց ու ըսավ խոսք տուր, որ էս 23 միլիոն ու կես եվրոն կոպեկ, կոպեկ քաղաքի վրա կծախսես։ Բալասանյանն էլ առաջին դասարանցու պես գլուխը կախ խոստացավ, որ մինչեւ վերջին կոպեկը կծառայեցնի քաղաքի համար։ Հա խոսք տվավ, որ կծառայեցնի, բա հիմա մեկը չկա՞ հարցնե քաղաքափեդին, բա ուրանե՞ էդ փողերը, քաղաքի փողոցները նոր, նոր յանի գըսարքես՞։ Բա հարազատ ջան, հույս հավատ չկա, բան չի մնացել։ Էն ժամանակ էդ գումարներով լուսավորություն, ասֆալտապատում արեցին, բայց կարային ավելի բարեխիղճ ձեւերով ու տնտեսելով քաղաքի մնացած թաղամասերն էլ շենացնեին։ Հիմա կես քառակուսի ասֆալտ են անում, աքլորի պես ամեն տեղ հայտարարում, թե տեսա՞ք ասֆալտ արինք, է հետո՞, դրանով ազգը, ժողովուրդը փրկվա՞վ, բա երկրիս սահմանները, բա անհետ կորած մեր տղերքը․․․,-պատմում են թաղամասի բնակիչները։
Ավագանու համամասնական դաշինք, կուսակցության ցուցակների գլխավորող անձերին գյումրեցիները գրեթե չեն էլ ճանաչում, ասում են անուններով գիտենք միայն։
-Հիմա էլ մարզպետն է Նիկոլի կուսակցության ցուցակի գլխավորը, ոչ հետը տվել ենք, ոչ առել, գնանք ում ընտրենք, անծանոթի՞ն։ Ասում են բժիշկ է, ախր բժիշկն ինչ գործ ունի քաղաքի կառավարման հետ, կամ լրագրողը երկիր ղեկավարելու հետ։ Լրագրողը իր մասնագիտությամբ պետք է աշխատի, արդյունաբերության աշխատողը արդյունաբերությամբ, հելել են իրար էլ փաշօղլի, էլ բաշօղլի վերջը ամոթ է, էսի երկիր է՞ ինչի՞ եք ծիծաղեցնում թշնամիներին։ Ես առաջ Նիկոլին ընդունում էի, բայց հիմա չէ, նա թույլ մարդ դուրս եկավ, սաղիս իրար դեմ հանեց, պարզվեց, որ նախանձ, իրար ծախող, իրար քցող ժողովուրդ ենք>-ձեռքը հիասթափված թափահարելով ասաց թաղամասի տաքսի ծառայության աշխատակիցը։


Արմինե Մանուկյան