Հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի համար նահատակված վանաշենցի հերոսների հիշատակին

28/09/2021 23:42
Հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի համար նահատակված վանաշենցի հերոսների  հիշատակին

Արարատի մարզի Վանաշեն գյուղում համայնքի ղեկավարի եւ վանաշենցիների նախաձեռնությամբ, հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի համար նահատակված վանաշենցի հերոսների  հիշատակին։ Բազում հարգանքի ու խոնարհումի խոսքեր հնչեցին զոհված, անհետ կորած զինվորներին ուղղված։
-Մեր՝ Վանաշեն համայնքի բնակչությունը, միշտ մեկ մարդու նման կանգնած է մեր երկրի սահմանների պահպանման եւ իրենց համայնքի շենացման գործում, որը բազմաթիվ անգամներ ապացուցել է։ Վիշտն ու ուրախությունը իրար հետ կիսող ենք, դրսում ապրող  վանաշենցիները եւ թե այստեղ ապրողներս իրար հետ թեւ ու թիկունք ենք եղել միշտ ու այդպես շարունակելու ենք մեր պայքարը, հանուն մեր ապագայի,- ներկայացնում են միջոցառման մասնակիցները։
Արմինե Հակոբյան