Համարժեք ծառայություն, լավ կառավարում, արդյունավետ աշխատանք․ Ակունքի ոդիսականը

28/09/2021 09:18

Ինչպես են զարգանում խոշորացված համայնքները, որն է հանրային շահն այս ծրագրում, ճիշտ որոշումներ կայացնու՞մ է մեկ միավոր դարձած ղեկավարը, արդյո՞ոք արդյունավետ գործունեությամբ  է կառավարվում  համայնքն ու հարակից միացված համայնքները։ Ի՞նչ ծրագրեր են իրականացվել մինչ այսօր և ի՞նչ հնգամայա ծրագրեր կան կյանքի կոչելու մոտ ապագայում։ 
Եվ ի վերջո, արդարացված է խոշորացման մոդելը Հայաստանում, թե՝ ոչ և ի՞նչ չլուծված խնդիրներ են դեռևս առկա խոշորացված համայնքներում։
 Նմանատիպ հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով, մեր ընտրությունը կանգ առավ Կոտայքի մարզի Ակունք համայնքի վրա, որը խոշորացվել է 2017 թ-ի նոյեմբեր ամսին, միավորելով 8 համայնքներ՝ Ակունք,Նորգյուղ, Հատիս, Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք։


Անկեղծ լինելով ընթերցողների հետ, շեշտենք, որ  բազմիցս ենք ականատես եղել տարբեր համայնքների բնակիչների հավաստիացման խոսքերին, որոնք   դժգոհ էին իրենց   անգործունեությամբ զբաղվող վարչատարածքային ղեկավարներից։ Ի դեպ, նրանցից երկուսում, Կապուտանում և Կոտայքում ղեկավարներ փոխվեցին, դեռևս կան ևս վարչական ղեկավարներ, որոնք առաջիկայում կհեռացվեն։
- Հույսներս Հունան է,  միայն Հունանը լուծում կտա այս կամ այն հարցին,-ասում էին լրագրողի հետ զրուցող տեղաբանակները,-տեխնիկան ունի, գյուղացու խնդրին արագ լուծում է տալիս, միտքն էլ 1000-ի վրա  է աշխատում, շրջահայաց է, ճիշտ որոշումներ կայացնող, բոլորովին  նման չէ մյուս համայնքապետերին,-անկեղծանում էին մեզ հետ զրուցող մարդիկ։
Պարզվեց, խոսքն Ակունք համայնքն երկարատև ղեկավարած  համայնքապետ՝ Հունան Ռուբենյանի մասին է։
ՀՀ կառավարության մեր լրատուն էլ, այսօր,  զրույցներից մեկում պատմեց, որ 2017 թ-ին, երբ խոշորացվում էր Ակունքը, խորհրդատվական առումով հարց են ուղղել Կոտայքի նախկին մարզպետ՝ Կավալ Շահգալդյանին, թե համայնքապետերից ո՞վ է հավանական թեկնածուն, որն  իր գիտելիքներով ու փորձով կկարողանա մտնել խոշորացման լծի տակ։
-Կոտայքի մարզի ՏԻՄ կառավարման հմուտ գիտակը Հունան Ռուբենյանը է,-հավաստիացրել է նախկին մարզպետը։
Հաշվի առնելով այս գնահատականը, 2017թ-ի նոյեմբերին,  Հունան Ռուբենյանին նշանակել է խոշորացված համայնքի ղեկավար։
Ակունքում անցկացված մեր բլից հարցումներում, բնակիչները շեշտում էին իրենց համայնքապետի և կնոջ՝ դպրոցի ուսմասվարի, որպես ղեկավար անհատների, որոնք առաջնորդել են համայնքն երկարատև ժամանակ՝ դառնալով զարգացող համայնքի ու կիրթ աշակերտի  շահառուն։
Ակունքի ԺՊ աշխատակազմի քարտուղար՝ Սիլվա Գրիգորյանի խոսքերով, համայնքներում, բազում ծրագրեր են իրականացվել։ 
-Այս պահին, Ճապոնական դեսպանատանն ընթանում են Զառ համայնքի մշակույթի տան վերանորոգման քննարկման ծրագիրը։ Զովաշեն համայնքում դպրոց չկա, տեղի երեխաները հաճախում են հարևան՝ Հատիս համայնքի դպրոցը։
Խնդիր են նաև մանկապարտեզները։Միայն Ակունք համայնքն ունի մանկապարտեզ։
ՀՀ Կառավարության հաստստմանն են ուղարկվել Նորգյուղի և Կապուտանի մանկապարտեզների ծրագրերը,-պատմում է Ս․ Գրիգորյանը,-Սևաբերդում, 2019թ-ին սումվեցիոն ծրագրով իրականացվեց գազաֆիկացման ծրագիրը, իսկ 19մլն-ով՝ խմելու ջրի ծրագիրը։

Կառուցվեց նաև կարգավորիչ ջրամբար<<Բլեք-ԱգրոՎիլիչ>> ընկերությունը հանձն է առել կառուցել հյուրատուն՝ զբոսաշրջիկների համար։

Այնքան ծրագրեր են իրականացվել, որ հիմա թվեմ, օրը չի բավականացնի դրա համար։ Ուստի, ձեզ եմ ներկայացնում գրավոր հաշվետվության ցանկը՝ ուսումնասիրելու համար,-ասաց Ս․ Գրիգորյանը։
Տեղեկացնենք, որ  2018-2022թթ –ին համայնքներում  կատարած և կատարվելիք ծրագրերը զարմացնող էին։

Ընթերցողներին չծանրաբեռնելու նպատակով, չենք հրապարակում դրանք, քանզի անհաշիվ են ու բյուր։ Համոզվում ես ևս մեկ անգամ, որ  բարի կամքի դրսևորման և պետական մտածելակերպը տալիս է իր արդյունքը։

Ակունքը, դրա վառ ապացույցն է։
-Իսկ, գիտե՞ք, թե  ի՞նչ գնով են արվել այդ հսկայական աշխատանքները,-հարցնում է համայնքի սուպերմարկետի աշխատակիցը, սևեռուն հայացքը չկտրելով նկարահանող սարքիցս,-մարդկային սրտի, կյանքի զոհաբերության ու 24 ժամյա անընդնեջ աշխատանքի գնով,-ինքն իր հարցին պատասխանում է զրուցակիցս,-լսում ենք , որ համայնքապետի սիրտը վիրահատում են, անհանգստանում ու աղոթում ենք նրա առողջության համար, մեկ էլ, օրեր անց, տեսնում ենք, որ Հ․ Ռուբենյանն իր վարած ավտոմեքենայով  մտավ համայնքապետարանի շենք։Աշխարհի չափ ուրախանում ենք, նա էլ, կինն էլ, հարգված ու սիրված են Ակունքի հանրության շրջանում։

Պետությանը,  Հունանի  տեսակը  շատ ու շատ է պետք։Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, չգիտեմ, իմ հետ համաձայն եք, թե՝ոչ,-խոսքն ավարտեց վաճառողը։
Նարինե Հասրաթյան