Էրդողան․ Նիկոլ Փաշինյանից ստանում ենք դրական մեսիջներ

23/09/2021 21:30
Էրդողան․ Նիկոլ Փաշինյանից ստանում ենք դրական մեսիջներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստանում են դրական մեսիջներ։
«Մենք ունեինք համագործակցության տարբերակ, որը մենք անվանում էինք «հինգի պլատֆորմ» կամ «վեցի պլատֆորմ»։ Այս կապակցությամբ ներկայումս մենք դրական մեսիջներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այս դրական մեսիջների հետ մեկտեղ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք այս հարցում»,-թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում։

 Էրդողանը նշել է, որ Իգդիրից դեպի Նախիջեւան կկառուցվի ավտոճանապարհ եւ երկաթուղի, ինչի կառուցումը դեպի Նախիջեւան կլինի շատ կարեւոր քայլ։