Ընդդեմ կամայականության․ Հանրահավաք՝ ԱԺնախարարի հետ հետ հանդիպման պահանջով

23/09/2021 20:03
Ընդդեմ կամայականության․ Հանրահավաք՝ ԱԺնախարարի հետ հետ հանդիպման պահանջով

Բժիշկ Հայկ Գեւորգյանը ՖԲ իր էջում հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ համախոհ բուժաշխատողներ, ուսուցիչներ, սննդի ոլորտի ներկայացուցիչներ, պետական եւ մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցներ եւ գործատուներ, ՀՀ քաղաքացիներ,
Այսօր շատերը դեմ են Առողջապահության նախարարի 20.08.2021 թ. N-65 որոշմանը, ըստ որի` հոկտեմբերի 1-ից ով պատվաստված չէ, պետք է անցնի ամսական երկու անգամ վճարովի ՊՇՌ պարտադիր թեստավորում` սեփական միջոցների հաշվին, այսինքն` երկուս թեստավորման համար ամսական վճարելով մոտավոր՝30.000 ՀՀ դրամ։
Տեղեկացնում ենք, որ այս որոշումը չի բխում մասնագիտական, բարոյահոգեբանական եւ իրավական սկզբունքներից։
Ուստի սեպտեմբերի 24-ին` ժամը 13:30-ին, լինելու ենք Առողջապահության նախարարության դիմաց եւ պահանջելու ենք հանդիպում տիկին նախարարի հետ, որպեսզի վերանայվի նրա այս հրամանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ներկա գտնվել եւ միանալ այս պահանջին, որպեսզի միացյալ ուժերով հասնենք արդյունքի։
Գիտենք, որ աշխատանքային օր եւ ժամ է, կա անհարմարություն, սակայն, հարգելի՛ հայրենակիցներ, մեկ օրով, նույնիսկ մի քանի ժամով արժե նեղություն տալ մեզ, տրամադրել ժամանակ եւ ներկա գտնվել, որովհետեւ, նման կարևոր հարցին անլուրջ վերաբերվելը կամ մատների արանքով նայելը, այդ օրը որեւէ այլ գործի ավելի կարեւորություն տալը ունենալու են ցավալի հետեւանքները։
Հարգելի՛ գործատուներ, վերոհիշյալ հրամանը սպառնալիք է նաեւ ձեզ համար, ուստի ձեզ եւս կոչ ենք անում միանալ այս պահանջին հիշյալ վայրում»։