Ո՞րն է հանրային շահը՝ խոշորացման դեպքում․ Վահրամ Կարապետյան Տեսանյութեր

22/09/2021 23:36
Ո՞րն է հանրային շահը՝ խոշորացման դեպքում․ Վահրամ Կարապետյան Տեսանյութեր

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի մեր մշտական ընթերցող, մանկապարտեզի տնօրեն՝ Օֆիկ Խաչատրյանը  տեղեկացնում է  մեր կայքին,, որ իրենց համայնքում ավարտված են գրեթե բոլոր գործերը, բացառությամբ ՝ ընթացիկ մանր հարցերը։
-Երիտասարդ ղեկավար՝ Վահրամ Կարապետյանի  նախընտրական խոստումներն ու ծրագրերն այսուհետ իրականություն են,-պատմում է ՕԽաչատրյանը,-հազար ափսոս, որ Վահրամի նման կադրը պետական կառավարման համակարգի ուշադրությունից դուրս  է,-ասում է տնօրենը,- եկեք, անձամբ շրջեք համայնքով, տեսեք ի՞նչ ահռելի գործեր, որ տարիներով հիմնախնդիր էին համայնքի համար, ինչպես 5 տարում լուծումներ ստացան։
-Համայնքի բյուջեով, դպրոցը հիմանորոգեց առաջին հարկից սկսած՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, մանկապարտեզը նույնպես, փափուկ ու կոշտ գույքով համալրվեց, ասֆալտապատվեցին, լուսավորվեցին համայնքի գլխավոր և երկրորդական ճանապարհները, գազաֆիկացվեց ծայրամասային թաղամասի որոշ տներ։ Կանգառում կառուցվեց սպսաստեղ՝ ծածկոցով։2մլն 5-ով խաղահրապարակ կառուցվեց տեղական բյուջեի միջոցներով, մնացյալ էլ չեմ հիծում այս պահին,-անկեղծացավ զրուցակիցս։
Չկալովկայում շրջելով՝ համոզվեցինք տնօրենի խոսքերի իսկությանը։ Տեղաբնակները նույնպես միակարծիք էին տնօրենի տեսակետին։
Համայնքի միջն դպրոցի տնօրեն՝ Նաիրա Միրաքյանի խոսքերով
-Շուրջ 5 տարի առաջ համայնքապետ ընտրվելով՝ Վահրամ Կարապետյանը կանգնեց դպրոցի կողքին,-վստահեցրեց ՆՄիրաքյանը,-այն էլ ինչ դպրոց՝ ավերակ կրթօջախ, որտեղ անգամ չկար սան հանգույց։ Այսօր, արդեն, առաջին և երկրորդ հարկերը սալիկապատված են,նախամուտքն ամբողջապես վերանորոգված է։ Դպրոց-համայնքապետարան համատեղ ծրագրով հասանք նրան, որ լուծվեց դպրոցի լոկալ ջեռուցման խնդիրը՝ հրաժեշտ տալով պարսկական վառարանին։ Չկալովկայի հանրության համար սա երազանքի նման մի բան էր,-ասաց  դպրոցի տնօրենը։


Դպրոցում ականատես եղանք նաև ամերիկահայ, տեր և տիկ՝ Ալենուշ-Ալեն բաղդասարյանների բարեգործական ծրագրին, որով դպրոցի տանիք է փոխվել, սպորտ դահլիճ վերանորոգվել, կոշտ ու փափուկ գույքի նվիրատվություն կատարվել։ Ուշագրավ է այն փաստը, որ մարզպետարանը դպրոցին  300 հազար դրամի աջակցություն է ցույց տվել՝ որպես դպրոցի հասցեատեր։
Համայնքի փողոցներում բնակիչները թվում էին համայնքում կատարված գործերը։


Տես՝ տեսանյութը։
Համայնքի կենտրոնական հատվածում,մարդիկ թեժ քննարկում էին համայնքների խոշորացման հարցը՝ դեմ լինելով կառավարության որոշմանը։
-Ո՞րն է հանրային շահը խոշորացման դեպքում,-հարց ուղղեց  բնակիչներին քննարկմանը ներկա համայնքապետ՝ Վ Կարապետյանը։
-Ժողովրդի կարծիքն անտեսում են, բայց որ վերևներում իրենց խոփը քարին է առնում, հիշեցնում են ժողովրդի տված  մարնդատը
-Է՜, էլ խելք չի մնացել ուղեղներումս, խոշորացնելս ո՞րն է, էս սահմանին լարված իրավիճակում ի՞նչ խոշորացում, ի՞նչ փոքրացում, օրը մի զոհ ու վիրավոր ենք տալիս, թշնամին մնաց հասնի մեր սպալիներին,- հեգնեց մեկը,-մեր կարծիքն ո՞վ է հաշվի առնում, հերթական անգամ խաբվեցինք։ Էլ ավելի վատ կառավարություն դուրս եկավ էս ներկա իշխանությունը, էնա, իրար են գզում ԱԺ-ում,-հուսահատ թափ տվեց ձեռքն ու դառնացած լռեց չկալովկացի տղամարդը;
Մերի  Հովսեփյան