Մխիթար Վարագյանը մարտահրավե՞ր է նետում ՔՊ-ին

08/09/2021 23:16
Մխիթար Վարագյանը մարտահրավե՞ր է նետում ՔՊ-ին


 Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ըստ արթիկցիներիշ չի պատրաստվում իր աթոռը կիսել մեկ ուրիշի հետ։ Համաքաղաքացիների կարծիքովշ քաղաքապետն առաջիկայում կայանալիք ավագանու համամասնական ընտրություններին մասնակցելու համար, չստանալով ՔՊ-ականների բարեհաճ վերաբերմունքը, ըստ տեղի աղբյուրների, անորոշությունից  արդեն ցայտնոտի մեջ է ընկել։

Մասնավոր զրույցներում, ըստ հավաստի աղբյուրների, Մխիթար Վարագյանը մեծամտանալով հայտարարում է, թե ընտրություններին, որ կուսակցության կամ դաշինքի գլխավորած թեկնածուն էլ լինի, ինքը անվերապահորեն հաղթելու է,  եթե նույնիսկ գործող իշխանություններն  էլ իրեն դեմ լինեն։
-Մխոն հայտարարում է, թե էն կորած, անհույս կուսակցության առաջնորդ էլ լինի, մասնակցելու է ու հաղթելու է, դաժե՝ եթե ՔՊ-ն էլ  իրան դեմ դուրս գա։ Բայց մի բան հասկանալի չէ, թե քաղաքապետը  ինչի՞ է էդքան վստահ իր վրա, վարչապետին արած ծառայությունների՞ համար, անցած քաղաքական ճանապարհի՞, թե՞ վատ կառավարման տարիների համար,- քննարքում են Արթիկում։
Հերմինե Մանուկյան