Արագածոտնում կփակեն ճանապարհները

08/09/2021 23:00
Արագածոտնում  կփակեն  ճանապարհները


Ուջանի  եւ հարակից համայնքների մեր ընթերցողները հայտնում են, որ  Արագածոտնի մարզում, համայնքների խոշորացման նախնական քարտեզի պատկերը,որի հեղինակներից մեկն էլ մարզպետ  Դավիթ Գւորգյանն է, մարզի բնակչության շրջանում անասելի զայրույթ ու վրդովմունք է առաջացրել:
Ըստ նրանց, տարածաշրջանի գյուղացիները պատրաստվում են փակել Երւան- Գյումրի միջպետական ճանապարհը:
Մարզպետն էլ այս փաստից ահաբեկված զանգահարում է համայնքապետերին ու աղաչում,որ լեզու գտնեն համագյուղացիների հետ, որ չփակեն ճանապարհները, քանի որ ինքն Էռատո թագուհուն, նույն ինքը՝ Մադամ- Բուկետ Աննային խոստացել է ջրել գյուղացիական ըմբոստությունը:
Արագածոտնի ԱԺ պատգամավորներին  հեռահար հարց ուղղեցինք, թե՝ կաջակցե՞ն իրենց թիմակցին, մարդկանց համոզելու գործում, վերջիններս միաբերան  պատասխանեցին, որ այդ խնդրի միակ  սեփականատերը մարզպետն է:
Թե ինչպես կզարգանան գյուղացիական ընդվզումները, ցույց կտա մոտակա ժամանակը:
Անի Մադոյան