Օհանավանի դպրոցը՝ կռվախնձոր

08/09/2021 09:18
Օհանավանի դպրոցը՝ կռվախնձոր

Կառավարության մեր լրատու հայտնում է, որ անցած շաբաթ, Աշտարակի ձորում,  խնճույքի ժամանակ, ՔՊ-ական վերնախավի մոտ , Արագածոտնի  Աժ ՔՊ-ական պատգամավորներն ու մարզպետն ատամ են կռճտացրել միմյանց հանդեպ:
Պատճառն Օհանավանի դպրոցի տնօրենի փոփոխության հարցն է:
-Դավիթ, դու  ՔՊ-ում՝ առանց մեր կարծիքը հարցնելու, հարց լուծող  չես,-ասել են պատգամավորները մարզպետի երեսին:
Միջադեպը հարթել են նախարարներն՝ ասելով,որ իրենց թիմին նման պառակտումներ այս օրերին ձեռնտու չեն:
Ըստ մեր աղբյուրի, ստվերային թեժ մարտեր են ընթանում Արագածոտնում, շատ հաճախ են բախվում իրար մարզպետի ու պատգամավորների շահերը, ավարը կիսելու խնդիր կա:
ՔՊ-ն, լավ հասկանալով, որ իրենք ճամպրուկային կարգավիճակում են, միացրել են կթի սարքն ու «քերում» են,ով ինչ կարող է:Ասել է, թե՝ Նիկոլի օրոք կոռուպցիա չկա, ջայց արի ու տես, որ օրը ցերեկով թալան է, որ իրականացվում է Նիկոլի թվին:
ՔՊ-ի պաշտոնյաննրն իրար ականջ են կռծում չոբանի շան պես:


Լուսինե Մարգարյան