Հեռացավ փառահեղ եռյակի վերջին մոհիկանը

07/09/2021 22:16
Հեռացավ փառահեղ եռյակի վերջին մոհիկանը

Առաջին լուսանկարն արվել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ:
Երեք մտերիմ ընկերներ էին նրանք՝ Շառլ Ազնավուրը, Շառլ Ժերարը՝ դերասան, ռեժիսոր, (նույն ինքը՝ Նուբար Աճեմյանը) և Ժան Պոլ Բելմոնդոն:
Շառլ Ժերարը հեռացավ Ազնավուրից ուղիղ մեկ տարի անց, իսկ այսօր հավերժության ճամփան բռնեց այս փառահեղ եռյակի վերջին մոհիկանը, ֆրանսիական դերասանական օլիմպոսի թերևս ամենավառ աստղը՝ ԺԱՆ ՊՈԼ ԲԵԼՄՈՆԴՈՆ, որը նույնքան հայտնի ու սիրելի էր հայ հանդիսատեսին, ինչպես Դելոնը, Պիեռ Ռիշարը, Լուի դը Ֆյունեսը, Ժան Գաբենը, Ժան Մարեն... շատերը:
«Ֆրանսիան կորցրեց իր ազգային հարստությունը»,- Էմանուել Մակրոնի այս խոսքերը թերևս ամենաճիշտ ու սպառիչ գնահատականն է Արտիստին, որն իր դերասանական կարիերայի ընթացքում հասցրեց նկարահանվել 80-ից ավելի ֆիլմերում:
Հ.Գ.
Երկրորդ լուսանկարը Ազնավուրի Instagram -ի էջից է՝ տեղադրված Մեծն Շանսոնյեի մահից ընդամենը ժամեր առաջ:
Լեգենդները հեռանում են...