Ծաղկող համայնք՝ Վարդենիսի քթի տակ (Տեսանյութեր)

04/09/2021 21:39
Ծաղկող համայնք՝  Վարդենիսի քթի տակ (Տեսանյութեր)

Ակունք համայնքի դպրոցի ուսուցիչները  տեղեկացնում են մեր կայքին, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում 2019թ-ին ղեկավարի փոփոխություն եղավ, որը ճակատագրական դարձավ խնդիրների մեջ թաղված՝ քարուքանդ Ակունքի համար:
-Նորընտիր ղեկավար, 42-ամյա՝  Նիկոլա Խաչատրյանը լծվեց Ակունքի վերականգման ու զարգացման գործին,-ասում է մեր զրուցակից մանկավարժը:
ՀԺԱՄ-ն Ակունքում է: Ականատեսը  դարձանք լայնամասշտաբ շինաշխատանքների:
Համայնքապետարանի հողաշինարար Աշոտ Խաչատրյանի խոսքերով, կարավարության եւ  համայնքի հետ  համատեղ,  սումբվենցիոն ծրագրերով կատարվել էին մշակույթի տան, 10- 12-րդ փողոցների, դեպի մանկապարտեզ տանող ճանապարհների ասֆալտապատում, նոր ջրագծի կառուցում: Նոր ջրագծի կառուցում 1200գմ-ով:Կառուցվել էր  13 եւ 14-րդ փողոցների ոռոգման ցանցը:


Սուրբ Մեսրոպ եկեղեցու նորոգման համար համայնքապետի նախաձեռնությամբ բնակիչների շրջանում կատարվել է դրամական հանգանականություն, որին գումարվել են նաեւ համայնքի բյուջեի գումարները: Տեսանյութում, դուք տեսնում եք եկեղեցու աստիճանների կառուցման ու ցանկապատման պահը: Մինի ֆուտբոլային դաշտ է կառուցվել: Երեխաները ֆուտբոլ էին խաղում, երբ նկարահանումներ էինք իրականացնում Ակունքում:

Համայնքում նաւ լուսավորման աշխատանքներ էին ընթանում, 2,5 կմ երկարությամբ փողոցներ էին լուսավորվում երկրորդական փողոցներում:
Ավարտված էին «« Չայնի»» եւ 4-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքները:
Ընթացքի մեջ էին նաեւ՝ մշակույթի տան վերանորոգման, սպորտ դահլիճի կառուցման, Սարալանջ, Բարեկամություն փողոցների ջրահեռացման համակարգերի ւ կոյուղաջրերի ցանցի վերակառուցման աշխատանքները:
Կառուցվել է ամբուլատորիայի շենքը, կատարվում էին ներքին հարդարման աշխատանքներ:
Կառուցվում էր 44-օրյա պատերազմի եղբայրական գերեզմանոցը: Նկատեցինք, որ փռված գերեզմանների երեք մասերում էլ կառուցված էին հանգստյան քարերը երկաթյա ծածկոցով:
ՕՀՄ ԷՆԵՐՋԻ  ընկերության հետ, գյուղապետարանի տանիքին, 40,05Վտ դրվածքային հզորության արեւային կայանի կառուցում էր ընթանում:
Ակունքում, կառուցվել էր սգո եւ հանդիսությունների սրահ:
-Ցավոք, այն առաջինը օգտագործվեց պատերազմում զոհված հերոսների թաղման արարողականության համար,-պատմեց բնակիչներից մեկը:
Թվով շուրջ 4165 բնակիչ ունեցող  Ակունքում, այս տարի, մանկապարտեզի մեկ մասնաշենք է վերանորոգվել, բարեկարգվել է բակն ու ցանկապատվել:
Շահումյան եւ 1 3 փողոցների ջրահերացման եւ ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում, կատակասեր բնակիչներից մեկը ցույց տալով մայթեզրի կառուցված առուներերն ասաց,
- Սենց որ գնա, Վարդենիս քաղաքը մեր նոր տեսք ստացած  Ակունքի մոտ կդառնա գյուղ,- ծիծաղելով ասաց զրուցակիցս:
 
Հ.Գ. Մենք ոչ բոլոր կատարված աշխատանքները ներկայացրեցինք, նրանք զարմանալիորեն շատ էին ու անվերջանալի: Հեռախոսազրույցից հետո, դիրքեր բարձրացած, զինվորներին այցի գնացած Նիկոլա Խաչատրյանը իջավ դիրքերից ու հանդիպեց մեզ:
Մեր այն հարզին, թե 2 տարում ինչպես է հասցրել կատարել վերը թվարկած գործերը, Ն. Խաչատրյանը պատասխանեց.
-Սիրել է պետք ծննդավայրը, հայրենակիցներին, հողն ու ջուրը, բարի կամք դրսեւորել, մնացյալն ինքն զգացնել կտա,-հավաստիացրեց համայնքի ղեկավարը:
Իսկ համայնքում, տեղաբնակների հետ զրույցում, տեղակացանք, որ Ակունքի համայնքապետը 44-օրյ
ա պատերազմի մասնակից է եւ որ նրա անչափահաս որդին էլ է դիրքեր բարձրանում հոր հետ՝ զորակցելու սահմանը  հսկող զինվորներին ու խոտհարքներում խոտ հնձող համագյուղացիներին:

-Շնորհքով ու հարգանքով անձ է Նիկոլան,-պատմում էին ակունքցիները,- բացի այն, որ գյուղ է շենացնում, հետն էլ սնունդ է, որ հասցնում է դիրքերում  կանգնած զինվորներին, գյուղում մեծշ թե՝ փոքր  հարգում ու սիրում են նրան,- հավաստիացրեցին ակունքցիները:
 
Անի Մադոյան