Արնաքամ հայրենիքի ձեռք բռնողն այս անգամ էլ հայկական Սփյուռքն էր

07/08/2021 17:32
Արնաքամ հայրենիքի ձեռք բռնողն այս անգամ էլ հայկական Սփյուռքն էր

Հայոց անկախ պետականության կայացման եւ զարգացման գործում, հատկապես մեծ է եղել հայակական Սփյուռքի դերը:
88-ի աղետաբեր երկրաշարժ, խոհրդային հասարակարգից անցում անկախ պետականության, Արցախի ազատագրական շարժում: Այս դժվարագույն տարիների
ն մայր հայրենիքը պահեց Սփյուռքը` գործի դնելով իր ողջ ներուժը, հայկական գաղթօջախները դարձան հայրենիքի ապավենը:

Թվում էր, թե փորձություններն այլեւս անցյալում են, եւ առաջ էինք շարժվում դեպի կայուն ու զարգացող երկրի ճանապարհով երբ  հնչեց բոթը` Արցախում պատերազմ է:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, «կույր ու խուլ» աշխարհի անտարբեր հայացքի ներքո, ադրբեջանական կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հասցրած ցավը մեզ դեռ ուշքի չի բերել:

Հաղթանակած բանակի ողնաշարը կոտրվեց` ասկյարն էլի թրի էր քաշել մեր զավակներին: Մի քանի հազար տան ճրագ մարեց, երազանքներ կիսատ մնացին, որբացան ու այրիացան, Հայ մայրը կրկին սեւավորվեց...
Արնաքամ հայրենիքի ձեռք բռնողն այս անգամ էլ հայկական Սփյուռքն էր:


Նրանց շարքերում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու, Ֆրանսիայի թեմի Շավիլ քաղաքի, սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու հոգեւոր հովիվ Գուրգեն վարդապետ Աղաբաբյանը, Ծխական խորհրի անդամներն ու Երիտասարդաց միության անդամները: Վերջիններիս նախաձեռնությամբ, 44-օրյա պատերազմում վիրավոր ու գերեւարված, զոհվածների ընտանիքների աջակցության խումբ է ձեւավորվել։

 
Նախաձեռնող խմբի առաքելությունն է գտնել հովանավորներ՝ պատերազմին մասնակցած, օժանդակության կարիք ունեցողներին։
Խմբի սկզբունքներից մեկն էլ այն է, որ իրենք են գտնում շահառուներին եւ վերահսկում, որ օգնությունը հասնի իրական հասցեատերերին։ Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն, շաբաթներ առաջ խմբի անդամներն ու մի քանի բարերաներ այցելել են շահառուների ընտանիքներին
, ինչի արդյունքում հայրենակիցների հետ կենդանի շփումն ավելի է մտերմացրել ու պարտավորեցրել` զորավիգ լինել հայրենիքի պաշտպանության համար կռիվ տված հայորդիներին::

 
Շահառու հանդիսացող մի քանի քաղաքացի դիմել են մեր խմբագրություն, փորձելով բարձրաձայնել հայ համայնքի բարեգթության մասին եւ իրենց երախտիքը հայտնել` եկեղեցու հոգեւոր հովիվ Գուրգեն վարդապետ Աղաբաբյանին, Ծխական խորհրդի անդամներին ու Երիտասարդաց միության անդամներին:
 
Քաղաքացիների փոխանցմամբ, Գուրգեն վարդապետ Աղաբաբյանի ու  Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանի, ինչպես նաեւ  համայնքի սոցաշխատակից Անահիտ Հարությունյանի փոխըմբռնման արդյունքում, նախաձեռնող խումբը Մրգաշատ համայնքի, 44-օրյա պատերազմի թվով 14 վիրավորների, մեկ գերեվարվածի ու մեկ զոհվածի ընտանիքի, ամսվա կտրվածքով, 100 եվրոյին համարժեք դրամ 
է հատկացնում` փորձելով մեղմացնել ընտանիքի սոցիալական բեռը:
Ըստ նույն տեղեկության, Անահիտ Հարությունյանի նվիրում
ից եւ անաչառ գործունեությունից զգացված, հայ համայնքի ներկայացուցիչները նրան են վստահել ներկայացնել մարզի ուրիշ համայնքների բնակիչների եւս, ովքեր նույնպես մայիսի 1-ից, ինչպես բոլորը, ստանում են իրենց հասանելիք օգնությունը:

 
 
Տեղեկացնենք նաեւ, որ ըստ նախնական պայմանավորվածության, ծրագիրը գործելու է մեկ տարվա կտրվածքով, սակայն նախաձեռնող խումբը մտադիր է շարունակել այն նաեւ ժամկետը լրանալուց հետո էլ։
Խմբի բազմաթիվ ծրագրերում ներգրավված է նաեւ ծառատունկը` 
պատերազմի մասնակիցների այգիներում տնկել մրգատու ծառեր, որպես շեն գյուղի եւ աճող ընտանիքի խորհրդանիշ եւ ապրուստի միջոց:

 
Հ.Գ.Ավելացնե
նք, որ համայնքապետ Գեւորգ Դանիելյանի եւ սոցաշխատակցի՝ Անահիտ Հարությունյանի միջնորդությամբ, ամերիկաբնակ բարերար Հայկ Ավետիսյանն իր ընկերի հետ, երկու բնակարան է ձեռք բերել՝ 44-օրյա պատերազմում զոհված՝ Արշակ Աբրահամյանի եւ Հայրապետ Միքայելյանի  անապահով ու բազմազավակ ընտանիքների համար։