Հասարակական ու քաղաքական գործիչների դիմում-պահանջը՝ գլխավոր դատախազին

02/08/2021 09:23
Հասարակական ու քաղաքական գործիչների դիմում-պահանջը՝ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ

Պարոն Արթուր Դավթյանին


Հարգելի պարոն Դավթյան, Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել այն պարագայում, երբ առհասարակ նրան կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են։ Համայնքում մեծ հարգանք ու համարում վայելող, համայնքի բարեկեցությամբ ու անվտանգությամբ մշտապես մտահոգ Առուշ Առուշանյանին կալանվորելով՝ պետության արդյունավետ կառավարման և անվտանգության համար խոչընդոտ է ձևավորվում․ արհեստականորեն կասեցվում է համայնքի բնականոն գործունեությունը և զարգացումը, նսեմանում է հավատը Հայաստանի Հանրապետության իրավական գործընթացների նկատմամբ, խախտվում են մարդու իրավունքները։

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք Ձեզանից հավատարիմ մնալ Ձեր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին, հավուր պատշաճի իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունը և անհապաղ կայացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու մասին որոշումը։


1. Սամվել Շահինյան – Ճարտարապետության դոկտոր, գեոէկոլոգիայի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների մշտական հանձնաժողովի նախգահ, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ

2. Մարտիկ Գասպարյան – 2020, 2021 թթ․ Էկոնոմիկայի և Խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու, Ակադեմիկոս, Էկոնոմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՄԱԿ-ի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ֆինանսա-էկոնոմիական դատական փորձագետ

3. Թևան Պողոսյան – Քաղաքագետ, նախկին ԱԺ պատգամավոր

4. Հարութ Սասունյան – Հրապարակախոս, «California Courier» թերթի հրատարակիչ

5. Գէորգ Տէր-Վարդանյան – Պատմական գիտությունների դոկտոր

6. Խաչատուր Ստեփանյան – Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

7. Արմեն Այվազյան – Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

8. Աբրահամ Գասպարյան – Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ 

9. Արտակ Զաքարյան – Քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս

10. Արթուր Ղազինյան – «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության  ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր

11. Վազգեն Սիսլյան – Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկ-վետերան, «Վան» գործողության հրամանատար

12. Մարտիրոս Ժամկոչյան – Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկ-վետերան, «Ժնև» գործողության հրամանատար

13. Արամ Բաղյան – Տեխնիկական գիտությունների թեկնածու, պահեստազորի մայոր

14. Հայկ Նահապետյան – Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ

15. Իվան Պողոսյան – ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ, գոյատևման գիտակրթական «Հենք» ՀԿ նախագահ, Արցախյան պատերազմի վետերան

16. Արագած Ախոյան – «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր

17. Վարդան Պողոսով – «ՎԱԼ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

18. Թերեզա Մխիթարյան – «IL Germoglio» բարեգործական ասոցիացիայի նախագահ

19. Կարին Տոնոյան – «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն

20. Սմբատ Լպուտյան – Միջազգային գրոսմայստեր

21. Համբար Գայայեան – Գորիս-Վիեն միության փոխնախագահ, Գորիսի պատվավոր քաղաքացի

22. Կոմիտաս Վարդապետ Հովնանյան – Մարսելի հայկական համայնքի հոգևոր հովիվ

23. Ահարոն Քահանա Մելքումյան – Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

24. Սերժ Սրապիոնյան – Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս

25. Արամ Խաչատրյան – Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

26. Վարդան Եղիազարյան – Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

27. Գևորգ Էմին-Տերյան – Գրականագետ

28. Վաչագան Սարգսյան – Գրող, Հայաստանի գրողների միության անդամ

29. Մհեր Քումունց – Հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

30. Մենուա Սողոմոնյան – ԵՊՀ դոցենտ

31. Ալվինա Աղաբաբյան – ԵՊՀ դասախոս

32. Արտակ Հովսեփյան – Ազգային արագացման հանրային նախաձեռնության համակարգող

33. Հովհաննես Դաշտոյան – Տեխնիկական գիտությունների թեկնածու 

34. Աղասի Միքայելյան – Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ուսուցիչ

35. Արթուր Պողոսյան – Տնտեսական գիտությունների թեկնածու, տնտեսագետ, իրավաբան

36. Հայկ Քոսյան – Տնտեսագետ, իրավաբան

37. Կարեն Ավագյան – Տնտեսագետ, հասարակական գործիչ

38. Արմեն Ներսիսյան – Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գյումրու «Ազգային արժեք» ակումբի անդամ

39. Վարդան Սրտաշյան – Գյումրու «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր անդամ, աշխարհագրագետ

40. Էդգար Մակարյան – «ՀԱՅՔ» Ազգային-Հայրենատիրական համագործակցության անդամ

41. Տիգրան Գրիգորյան – Փաստաբան, «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն

42. Թամար Միրզոյան – Սոցիոլոգ, կառավարման մասնագետ, «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր

43. Մանուշ Եսայան – Իրավաբան 

44. Վարազդատ Հարությունյան – Փաստաբան

45. Մանե Սողոյան – Իրավաբանական հոգեբան

46. Տաթևիկ Աղաբեկյան – Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, հոգեբան

47. Գոհար Ջրբաշյան – Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ

48. Դավիթ Աբրահամյան – Բժշկական գիտությունների թեկնածու, միկրովիրաբույժ

49. Շահեն Փարսյան – Բժշկական գիտությունների թեկնածու, օնկոլոգ, օնկովիրաբույժ

50. Աննա Վանեսյան – Բժշկական գիտությունների թեկնածու, ընդհանուր վիրաբույժ, մամմոլոգ

51. Անժելա Աչիքգյոզյան – Արևմտյան և արևելյան բժշկության մասնագետ, պրոֆեսոր

52. Արթուր Մարտիրոսյան – Մանկաբույժ, դասախոս

53. Զաքար Խոջաբաղյան – Միկրովիրաբույժ

54. Դավիթ Պարյան – Կինեզիոթերապիստ 

55. Արա Պողոսյան – Քաղաքագետ 

56. Հովիկ Ավանեսով – Քաղաքագետ

57. Արա Գասպարյան – Պատմական գիտությունների թեկնածու, «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար

58. Արա Հակոբյան – «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ

59. Հարություն Խուդանյան – Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից, պատմաբան

60. Վահե Սարգսյան – Պատմական գիտությունների թեկնածու, Yerkir.am կայքէջի խմբագիր

61. Սևակ Հակոբյան – Բանասիրական գիտությունների թեկնածու, «Yerevan.today» լրատվական, վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

62. Նաիրի Հոխիկյան – Լրագրող, հեռուստամեկնաբան

63. Սագօ Արեան – Լրագրող, հեռուստամեկնաբան

64. Արմեն Ամիրյան – Ռեժիսոր, հաղորդավար

65. Սամվել Թադևոսյան – Կինոռեժիսոր, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ

66. Վահե Յան – Կինոռեժիսոր

67. Սեդրակ Մկրտչյան – Գրաֆիկական ու ինֆորմացիոն դիզայներ, դասախոս

68. Շանթ Հովհաննիսյան – Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

69. Արսեն Գրիգորյան – Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

70. Սահակ Սահակյան – Երգահան, երգիչ 

71. Դավիթ Ամալյան – Երգահան, երգիչ, ազատամարտիկ

72. Գուրգեն Բավեյան – Օպերային երգիչ

73. Սամվել Խալաթյան – Դրամատուրգ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ 

74. Հայկ Այվազյան – «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

75. Վահագն Չախալյան – Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, նախկին քաղբանտարկյալ

76. Տիգրան Չոբանյան – «Հայոց Ազգային Գվարդիա»-ի հրամանատար, պահեստազորի գնդապետ

77. Հայկ Ղուկասյան – Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ

78. Արմեն Ալավերդյան – «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ջութակահար

79. Արման Մխիթարյան – «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ

80. Մերի Սաֆարյան – Հնագետ


Հ․Գ․

Հայտարարություն-պահանջը բաց է՝ միանալ ցանկացող այլոց համար ևս։