Արհեստական գնաճ՝ Թուրքիայի հետ մերձենալու հեռահար նպատակով

21/07/2021 15:02
Արհեստական գնաճ՝ Թուրքիայի հետ մերձենալու հեռահար նպատակով

Հետաքրքիր է, որ գներից ԶԼՄ֊ները լավ չեն խոսում։ Նախկինում` Սերժի օրոք մի 10 դրամ մի ապրանք թանկացնում էին` լրատվամիջոցներն ամբողջ օրը դրա մասին էին խոսում։ Եվ հարցը նա չէ, որ վատ էին անում... շատ էլ ճիշտ էին անում և իշխանությունների կողմից` գների արհեստական բարձրացման դեմ պետք է խոսել, քանզի գների բարձրացումը, մեծ հաշվով, հանրության սննկացում է և մի քանիսի հարստացում և դրա դեմ առավել ակտիվ է պետք պայքարել, իսկ լրատվամիջոցները պետք է բարի լինեն և խոսեն բոլոր թեմաներից և ոչ թե` նիկոլը, Ալենը... Ալենը` Արգիշտը և այլն։
Հուլիսի կեսն անցել է` կարտոֆիլը 300+ դրամ, լոլիկը 300+ դրամ, վարունգը 400+ դրամ, կաղամբը 200+, սմբուկը 500, գազարը սև խավիարի գին, է հետո՞։
Ինձ զարմացնում է երկու բան`
1.Որոշ լրատվամիջոցներ, վերլուծաբաններ, տնտեսագետներ անգամ պիգմեյների ամուսնական ծախսերի վերլուծություններին են հասել, բայց այս անտեր երկրի գներից չեն խոսում` ինչու է բարձրանում, գնաճն արհեստակա՞ն է, թե՞ բնական, ինչ կապ կարող է ունենալ քաղաքականության հետ, ինչ վնասներ են լինելու, օգուտն ինչքան է, արտագա
՞ղթ են խթանում, թե՞ ինչ են անում... վեջները չի` Ալենը` Մակունցը, Մակունցը` Բակունցը...

2. Լա'վ, ասենք թե նիկոլական հիմարներին ձեռք է տալիս նիկոլի ամեն մի քայլը, բա ընդդիմադիր մամուլի՞ն էլ է  ձեռք տալիս։ Ընդդիմադիր մամուլի միակ գործը իշխանությանը հարվածելն է... ընդդիմադիր մամուլը, քաղաքականության մեջ, այլ առաքելություն չունի։ Ասել կուզե` իր առջև խնդիր պետք է դնի` իշխանության դեմ պայքարում, իշխանության առավել խոցելի տեղեղրին հարվածելու, որ հա'մ լավ ցնցի, հա'մ էլ հանրությանը տրամադրի իշխանության դեմ։ Բա արհեստական գնաճից հարմար առիթ կա՞... արդյո՞ք արդյունավետ գրոհի անցնելու ավելի հարմար և արդյունավետ առիթ կա։
Երբ հաճախ ասում ենք, որ նիկոլը մենակ չի, որ նիկոլին բոլորով չպահեն` նիկոլին Աշոտիկն էլ կգցի, շատերը նեղանում են...
Քանի որ նույն վիճակն է հագուստի շուկայում և առևտրականները բարձացրել են նաև զիբիլ հագուստների գները և պատերի տակ էլ փսփսում են, թե լավ էր էլի, երբ Թուրքիայից էժան ու որակով շորեր էինք բերում, ապա ենթադրում եմ, որ այս գնաճը քաղաքական շղարշ ունի։
Սրանք դիտմամբ են արհեստական գնաճ սարքում, որ հետո տեխնոլոգիա կիրառեն, այն է` թուրքի հետ լավ չենք և այդ պատճառով կա ահավոր գնաճ։ Թուրքի հետ լավ կլինենք` կլինի էժանություն։ Դե հանրության անդարդ մասն էլ կմտածի, կամ կասի` տու'ր նիկոլ ջան, զիջիր, ընկերություն արա, միայն թե էժանություն թող լինի։
Հ.Գ. Հա', քիչ էր մնում, որ մոռանայի. ԶԼՄ֊ները դեռ կխոսեն այս մասին։ Նույն օրը բոլորով կսկսեն և շուրջ մեկ ամիս` գիշեր ու ցերեկ այս թեման կչագուչեն, իրար հերթ չտալով հոդվածներ կգրեն, բայց գիտե՞ք երբ... երբ նիկոլից հրահանգն ստանան` վե'րջ, տեխնոլոգիա կիրառելու և հանրության ուղեղը տաշելու պահն արդեն եկել է։
Ուզու՞մ եք` գրազ գանք։

Արմեն Արգինյան